ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Գյումրին ծնկի իջավ 26 տարի առաջ, սակայն դեռևս ոտքի չի կանգնել

Gyumri_1

«ԴԵՊՈՊ» խումբը հանձն է առնում Գյումրիում և Շիրակի մարզում «Արտագաղթից վերադարձ» (Depop2Repop) ծրագիր իրականացնել

Ավելի քան քառորդ դար է անցել 1988թ-ի` Գյումրիի երկրաշարժից ի վեր: Այս տարի, դեկտեմբերի 7-ին, լրացավ երկրաշարժի 26–րդ տարին. 26 տարի է, ինչ մարդիկ Գյումրիում ապրում են ցավի մեջ, անօթևանի կարգավիճակով, բռնում են արտագաղթի ճանապարհը, և ապրում են տառապանքի մեջ՝ հույսով, որ ևս մեկ ցուրտ ձմեռ կգոյատևեն և ամեն ինչ լավ կլինի, իրենց երեխաները տուն կունենան ու դուրս կգան ծայրահեղ աղքատության և անտնության ճիրաններից:

Անցած 26 տարիների ընթացքում կարեկից սփյուռքահայերը, արտասահմանյան բարեգործական կազմակերպությունները, բազում անհատներ, միջազգային և տեղական կազմակերպություններ նվիրատվություններ են կատարել Գյումրին կառուցելու նպատակով:

Իսկ ի՞նչ ունենք այսօր Գյումրիում:

Այսօր Գյումրիում կա անօթևան շուրջ 4,300 ընտանիք, ովքեր ապրում են այն նույն տնակներում, որտեղ պատսպարվել են 26 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժից հետո, և նրանցից միայն 430 ընտանիք են իրավասու ճանաչվել բնակարան ստանալու համար: Այսօր, ըստ պաշտոնական տեղեկատվության, Գյումրիի բնակչության շուրջ կեսն ապրում է աղքատության մեջ. փաստացի ամեն երկրորդ երեխան սոված է լուսացնում: Երկրաշարժից հետո 26 տարիների ընթացքում Գյումրին կորցրել է շուրջ 150 հազար մարդ (նրանց մեծ մասն արտագաղթել են դեպի Ռուսաստան): Արտագաղթի ժավալները դեռևս բարձր մակարդակի վրա են, և ամեն օր Գյումրիից դեպի Ռուսաստան ավտոբուսներ են ուղևորվում:

Գյումրեցիներն ապրում են միայն այն հույսով, որ գոնե սփյուռքն ինչ-որ բանով կօգնի իրենց այս վիճակից դուրս բերելու հարցում: Նրանք ապրում են այն հույսով, որ ևս մեկ ցուրտ ձմեռ կգոյատևեն, և սփյուռքը վերջապես կմիավորվի՝ հանուն Գյումրիի վերակառուցման և ցույց կտա, որ դեռ գոյություն ունի, դեռ հույս կա, և մարդիկ չպետք է լքեն իրենց երկիրը: «ԴԵՊՈՊ» ծրագրի ներկայացուցիչները համոզված են, որ սա օրհասական կարևոր անհրաժեշտություն է Գյումրիի և Շիրակի մարզի համար:

Վերջերս հրապարակված՝ արտագաղթի պատճառներն ուսումնասիրող զեկույցը (որը հովանավորվել էր Տորոնտոյի՝ «Գոլոլեան Հիմնադրամի» կողմից), պարզել է, որ ամենաանմխիթար իրավիճակը Գյումրիում է (մանրամասներին կարող եք ծանոթանալ www.depop.am կայքում): «Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» հետազոտության արդյունքներն առաջին անգամ ներկայացվել են Երևանում՝ 2013թ. հոկտեմբերի 8-ին ՄԱԿ-ի Բնակչության Ֆոնդի հետ համատեղ կազմակերպված համաժողովի ժամանակ: Այնուհետև, 2014թ-ին զեկույցը ներկայացվել է Բեյրութում, Փարիզում, Տորոնտոյում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպված վեհաժողովների ժամանակ: Այս այցելությունները և զեկույցը մեծ հետաքրքրություն են առաջացրել սփյուռքում, և շատերը հարցնում են, թե ինչպես կարող են օգտակար լինել Հայաստանին:

«Արտագաղթից վերադարձ» (Depop2Repop) ծրագիրը նախատեսում է շենացնել Գյումրին և Շիրակի մարզը

Գյումրիի թեման քննարկելիս, «ԴԵՊՈՊ» հետազոտական ծրագրի հիմնադիր Վահան Գոլոլեանն ասել է, «Եկե՛ք մեր բոլոր ջանքերն ու քայլերն ուղղորդենք Գյումրի քաղաքի և Շիրակի մարզի շենացմանը»: Պարոն Գոլոլեանը կարևոր է համարել նշել, որ այս նոր քայլերը պետք է ավելի լավ կատարվեն և ավելի խելացի հաշվարկված լինեն: «ԴԵՊՈՊ» ծրագրի և Գյումրիի շենացման նոր ծրագրի համակարգող տնօրեն Կամո Մայիլյանն ավելացրել է, «Մեր նպատակն է սփյուռքից հրավիրել քաղաքացիական ակտիվություն և պատրաստակամություն ցուցաբերող հայ առաջնորդների, ովքեր ղեկավարող հանձնախումբ կստեղծեն: Այս ղեկավարող հանձնախմբի նպատակն է բազմակողմանի մոտեցումներ մշակել Գյումրիի շենացման համար՝ հետևյալ ուղղություններով.
• Բնակարանաշինություն և քաղաքաշինություն,
• Արտադրությունների և ներդրումների ներգրավում դեպի Գյումրի՝ հիմնականում տեքստիլ արտադրության, բրդի մշակման և շորի արտադրության ոլորտներում,
• Մշակույթային վայրերի վերակառուցում,
• Տուրիզմի ներգրավում»:

Ղեկավարող հանձնախումբը բաղկացած է լինելու 5 անհատներից կամ կազմակերպություններից, որոնցից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենալու: Այս ներդրման չափն առաջին փուլի համար սկսվելու է 25,000 ԱՄՆ դոլարից, որն իրականացվելու է 2015թ. ընթացքում՝ ծրագրի պլանավորման նպատակով: Գյումրիի շենացման ծրագիրը լինելու է երկարաժամկետ, բազմակողմանի և տարբեր փուլերից բաղկացած ծրագիր, որը մեծ քանջեր և տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում է պահանջելու:

Վահան Գոլոլեանը հանձն է առել տրամադրել առաջին 25,000 ԱՄՆ դոլարի ներդրումը: Այնուհետև, արձագանքելով Վահան Գոլոլեանի հրավերին, Ռուսաստանից հայ բարերար Ռուբեն Վարդանյանը հանձն է առել աջակցել ղեկավարող հանձնախմբին և տրամադրել ևս 25,000 ԱՄՆ դոլար ծրագրի առաջին փուլի իրականացման համար:

«Գյումրեցիների ներգրավվածությամբ ծրագրի պատշաճ պլանավորումն ու իրականացումը չափազանց կարևոր է: Մենք այլևս չենք կարող թույլ տալ անցյալի սխալները: Մենք պարտավոր ենք որդեգրել չափազանց լավ ծրագրավորված բազմակողմանի և արդյունավետ մոտեցում», նշել է Կամո Մայիլյանը:

«Հույս ունենք, որ շուտով կկարողանանք հայտարարել ծրագրի ևս երեք մասնակիցների անունները», ասել է Վահան Գոլոլեանը:

Գյումրիի շենացման նախաձեռնությանը միանալու և հետևելու համար կապ հաստատեք Կամո Մայիլյանի հետ՝ հետևյալ էլեկտրոնային կայքի հասցեով. kamomailyan@yahoo.com

Gyumri_2

Gyumri_3

Gyumri_4

Gyumri_5

Gyumri_6

Gyumri_7

Gyumri_8

Gyumri_9

Gyumri_10


Էջի Դիտումներ - 667

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրատարակվելու։ Լրացման պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>