ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Վեց տարվա արտագաղթի պատկերն ավելի պատկերավոր ցուցադրությամբ

Lragir.am կայքը ներկայացնում է վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթի ծավալներն ավելի պատկերավոր ցուցադրությամբ։

Ըստ սույն հրապարակման, 2008-2014 թվականներին՝ ընդամենը 6 տարվա մեջ, Հայաստանից արտագաղթել է 232.000 մարդ: Առաջին հայացքից, այս թիվը մեզ կարող է շատ բան չասել, բայց հերիք է 232.000 մարդուն պատկերացնել իրական կյանքի համատեքստում, և ամեն ինչ ավելի պարզ է դառնում: Որպեսզի ավելի պատկերավոր լինի, դիտե՛ք հետևյալ տեսահոլովակը:

2008-2014 թվականներին Հայաստանից արտագաղթած 232.000 մարդը հավասար է 4 հատ լեփ-լեցուն Հրազդան մարզադաշտի թվին: Այսինքն, 4 հատ «Հրազդան» մարզադաշտ դատարկվել է Հայաստանից: Կամ 16 հատ «Հանրապետական» մարզադաշտ՝ 16 հատ, միայն պատկերացրեք: Սա նշանակում է, որ 1.255 ինքնաթիռ՝ մարդկանցով լի, թռչել է Հայաստանից և այլևս չի վերադարձել: Եթե դուք միկրոավտբուսով եք երթևեկում, ապա պատկերացրեք, որ 15.466 գազել մարդ՝ նստած վիճակում, հեռացել է Հայաստանից: Եթե այս թիվը վերածենք մեքենաների, ապա 46.400 մեքենա մարդ է արտագաղթել Հայաստանի Հանրապետությունից:

Տիտանիկ նավը կարող էր տեղավորել 2.500 ուղևոր: Դա նշանակում է, որ 6 տարվա ընթացքում Հայաստանից հեռացել է 92 Տիտանիկ մարդ. փառք Աստծո, որ նրանք գոնե բարեհաջող տեղ են հասել:

Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի 3-րդ ամենամեծ քաղաքը՝ Վանաձորը, ունի 82.000 բնակիչ: Սա նշանակում է, որ 6 տարվա ընթացքում Հայաստանում դատարկվել է 3 հատ «Վանաձոր» քաղաք կամ 11 հատ «Գորիս» քաղաք, որի բնակչությունը կազմում է 20.000 մարդ: Այս թիվը հավասար է 36 հատ «Ապարան» քաղաքի, 36 հատ՝ միայն պատկերացրեք: Բայց սա դեռ ամենը չէ:

Սյունիքի մարզի բնակչությունը կազմում է 140.000 մարդ, իսկ Վայոց Ձորի մարզը՝ 51.000 մարդ: Ստացվում է, որ 2008-2014 թվականներին, Հայաստանից դատարկվել է ավելի քան 2 մարզ: Պատկերացրեք՝  6 տարվա մեջ երկու մարզի բնակչություն է հեռացել Հայաստանից:

Հրազդան մարզադաշտ, 54.000 մարդ. 4 անգամ։

Հանրապետական մարզադաշտ, 14.000 մարդ. 16 անգամ։

Ինքնաթիռ A321, 185 մարդ. 1.255 հատ։

Միկրոավտոբուս, 13-15 մարդ. 15.466 հատ։

Մեքենա, 5. 46.400 մեքենա։

Տիտանիկ, 2.500 մարդ. 92 հատ։

Ապարան, 6.300. 36 հատ։

Վանաձոր, 82.000 մարդ. մոտ 3 հատ։

Գորիս, 20.000. 11 հատ։

Սյունիքի մարզ, 140.000 մարդ։

Վայոց Ձորի մարզ. 51 հազար մարդ։

Աղբյուրը.
Կոնջորյան, Հ.։ 26-ը դեկտեմբերի, 2015թ.։ Նյութի սկզբնաղբյուրը` «http://www.lragir.am/index/arm/0/somequest/view/125642»


Էջի Դիտումներ - 356

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրատարակվելու։ Լրացման պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>