ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Պատմամշակութային արժեքների քանդումը խրախուսում է արտագաղթը Հայաստանից

DEPOP նախաձեռնությունը քննադատում է Հայաստանի ժողովրդի կամքի դեմ՝ պատմամշակութային արժեքների քանդման ցանկացած որոշում, առավել ևս ցանկացած տեսակի ճնշում իրենց արդարացի իրավունքները պաշտպանող խաղաղ ժողովրդի հանդեպ: Պատմամշակութային և ճարտարապետական արժեքների քանդումը կտրում է մարդկանց արմատներն իրենց երկրից և խրախուսում է արտագաղթը:

Ստորև ներկայացնում ենք «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կարճ տեսահոլովակը, որը պատմում է արտագաղթի պատճառների մասին: Այս տեսահոլովակը հրապարակվել է 2012թ-ին:

Այս տեսահոլովակում հերոսը, ով իր մտքերն է կիսում արտագաղթելուց առաջ, ասում է. «Սա իմ փոքրիկ հայրենիքն է: Ժողովրդին թալանած մի քանի օլիգարխների ուժերով նրա արտաքին շղարշն ամեն օր ավելի ու ավելի շքեղ է դառնում, և ամեն օր ավելի ու ավելի է կտրվում կապը մեր արմատների հետ: Ամեն օր վեց հարյուր հոգու չափով Հայաստանն ավելի ու ավելի է փոքրանում»: Որպես արտաքուստ ճոխ երևացող շղարշ ցույց է տրվում նորակառույց շքեղ շենքերը, սակայն հայրենիքի հետ արմատները կտրվելու վերաբերյալ ցույց է տրվում ապամոնտաժվող պատմամշակութային արժեք հանդիսացող «Ծածկած շուկան»:

Այս տեսահոլովակի հրապարակումից հետո հրապարակվել է «Հայաստանի բնակչության թվի անկումը. արտագաղթի պատճառները և դրանց հաղթահարման ուղիները» զեկույցը, որտեղ նշվում է, որ առանց հասարակական քննարկումների և հասարակության մասնակցության կայացված որոշումները օտարում են մարդկանց իրենց պետությունից, կառավարությունից և թուլացնում են իրենց արմատները և կապը երկրի հետ: Որպես առանց քննարկումների և հասարակական մասնակցության կայացված որոշումների և կառավարման օրինակներ նշվում են Երևանի Երիտասարդական պալատի քանդումը, Ծածկած շուկան քանդելու և ձևափոխելու որոշումը, ինչպես նաև Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքի ձևափոխումը:

Kukuruznik

Ստորև ներկայացնում ենք նաև Ռեինկառնացիա երաժշտական խմբի տեսահոլովակը, որն ավելի քան հստակ ներկայացնում է նմանատիպ համատեքստում քննարկվող հարցերը, որոնք կտրում են հայի արմատները իր երկրից: Կարելի է ենթադրել, որ արտագաղթած մարդիկ նույնպես այս շենքի համարակալած քարերի պես տեղահանվել են, սակայն երբեք այլևս իրենց նախկին վայրը չեն վերադարձել:

Վերջերս հասարակական խմբերի կողմից ինքնաբուխ հակազդեցություն եղավ Երևանի՝ Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման դեմ, որը ուժի կիրառմամբ ճնշվեց:

3_Afrikyanner

Այս բոլոր շարժումները և աղբյուրները գործում են բոլորը միամյանցից անկախ, սակայն բոլորը նույն բանն են ասում.

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ԿՏՐՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՀԵՏ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՐՄԱՏՆԵՐԸ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ԱՐՏԱԳԱՂԹԸ:

Եթե նման ինքնաբուխ հակազդեցության և արդարություն պահանջող շարժումները ուժով ճնշվում են, մարդիկ սկսում են այլ ելք փնտրել, որն առաջին հերթին արտահայտվում է արտագաղթով: Նման դեպքում խաղաղ մարդիկ վարվում են այնպես, ինպես «Չենք լռելու» նախաձեռնության տեսահոլովակի հերոսը. նրանք հեռանում են՝ ասելով, «Ներիր ինձ Հայաստան, որ չկարողացա քեզ համար լավ քաղաքացի լինել»:

1_Afrikyanner


Էջի Դիտումներ - 876

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրատարակվելու։ Լրացման պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>