ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հրապարակվել են 2015թ. առաջին կիսամյակի ուղևորափոխադրումների տարբերության տվյալները

Gagik-Yeganyan1

ՀՀ «Միգրացիոն պետական ծառայությունը» հայտնում է, որ 2015թ. առաջին կիսամյակում Հայաստանից ուղևորափոխադրումների բացասական հաշվեկշիռը կազմել է 75,500։ Առաջին կիսամյակի ուղևորափոխադրումների բացասական հաշվեկշիռը նախորդ տարվա նույն ժամանակահատվաժի համեմատ նվազել է 9,900-ով, ինչը 11,6 տոկոս է կազմում։

Այս տվյալների հրապարակումից հետո մամուլում հրապարակումներ եղան, ըստ որոնց ուղևորափոխադրումների բացասական հաշվեկշռի նվազման հնարավոր պատճառներից կարող էր լինել այն, որ արտագաղթելու հնարավորություն ունեցողներն արդեն մեկնել են։

ՀՀ «Միգրացիոն պետական ծառայության» ղեկավար Գագիկ Եգանյանն անդրադարձել է նման կարծիքներին և նշել, որ ճիշտ չէ նման եզրահանգումներ անել կարճաժամկետ ցուցանիշների հիման վրա, քանի որ միգրացիոն հոսքերի պատշաճ գնահատումն ավելի երկարաժամկետ ցուցանիշների վերլուծություն է պահանջում։ Ըստ այդմ, հնարավոր է, որ տարվա վերջում, այլ պտություններում արտագնա աշխատանքային սեզոնի ավարտից հետո շատորը կարող են վերադառնալ, և տարվա կտրվածքով միգրացիոն հոսքերի գնահատականը կարող է փոխվել։ «Արտագաղթի միտումների աճ չկա, այլապես բացասական հաշվեկշիռն ավելի բարձր կլիներ։ Բացասական հաշվեկշիռը շատ մեծ չէ, և պետք չէ եզրահանգումներ անել` հիմնվելով կարճաժամկետ ցուցանիշների վրա միայն։ Կարող են ասել, որ կա արտագաղթի բարձր միտում, սակայն ճշգրիտ գնահատական տալու համար պետք է սպասել որոշ ժամանակ, որպեսզի կարողանանք երկարաժամկետ ցուցանիշների հիման վրա ճշգրիտ գնահատական տալ», նշեց Միգրացիոն ծառայության ղեկավարը և ավելացրեց, որ նա այն կարծիքին էլ չէ, որ արտագաղթի տեմպերը նվազել են, քանի որ բոլոր դեպքերում արտագաղթի ցուցանիշները պետք է հաշվարկվեն երկարաժամկետ տվյալների հիման վրա, այլ ոչ թե կարճաժամկետ տատանումների հիման վրա։

24-ը օգոստոսի, 2015թ.


Էջի Դիտումներ - 437

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրատարակվելու։ Լրացման պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>