ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հղի կանանց նպաստների կրճատումը արտագաղթի նոր ալիքի առի՞թ կդառնա

new mom

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը չի ողջունում ՀՀ կառավարության՝ աշխատող մայրերի նպաստների կրճատման նախաձեռնությունը. արդեն տեղի են ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հղի կանանց և կազմակերպությունների կողմից բողոքի միջոցառումներ:

Ս.թ. հոկտեմբերի 30-ին 168 Ժամ թերթում հրապարակված՝ «Ով հղիանա, ում գործուղման ուղարկեն» վերնագրված հոդվածում նշվում է, որ ներկայումս Ազգային ժողովը քննարկում է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Դրանով առաջարկվում է նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի մեծությունը փոխկապակցել աշխատանքային ստաժի տևողությանը (աշխատավարձի 40-80%-ի չափով` կախված ստաժից)։

Առավոտ թերթի կողմից ս.թ. հոկտեմբերի 27-ին հրապարակված հոդվածում, որն անդրադառնում է հղի կանանց նպաստի կրճատման դեմ բոքոքին, նշվում է մասնակիցներից մեկի խոսքը, ում համոզմամբ այս նախաձեռնությունը «արտագաղթի առիթ է հանդիսանալու»:
Boxoq_3
Հղի կանանց նպաստների կրճատման վերաբերյալ օրինագծի հետ զուգահեռ քննարկվում է մեկ այլ՝ պետական ապարատների ծախսերն ավելացնող նախագիծ: Մասնավորապես, այդ նախագիծը նախատեսում է հաջորդ տարի ավելացնել Արտաքին գործերի նախարարության ծախսերը գործուղումների, պահպանողական ծախսերի, մեքենաների ձեռք բերման և այլ ուղղություններով:

Հարկ է նշել, որ պետական շատ ոլորտներում կատարվող ծախսերն անհամաչափ են (օրինակ, 2015թ. պետական ապարատի աշխատողների գործուղումների համար նախատեսվում է հատկացնել 4 միլիարդ դրամ), ուստի չարդարացված ծախսերի կրճատումն ավելի խելամիտ կլիներ և չեր սահմանափակի ՀՀ բնակչության աճը:

——————————————————————————————————–

Օգտագործված աղբյուրների հղումները.

Թունյան, Բ. (30-ը հոկտեմբերի, 2014թ.): «Ով հղիանա, ում գործուղման ուղարկեն»: 168 Ժամ: Դիտվել է հետևյալ կայքից. «http://168.am/2014/10/30/421439.html»

Հովհաննիսյան, Է. (27-ը հոկտեմբերի, 2014թ.): «Լավ գաղափար կլինի, որ կանայք բոյկոտեն եւ երեխա չունենան. բողոքում են ապագա մայրերը»: Առավոտ: Դիտվել է հետևյալ կայքից. «http://www.aravot.am/2014/10/27/510071/»


Էջի Դիտումներ - 746

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրատարակվելու։ Լրացման պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>