ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հայաստանի բնակչությունը 1831-ից 2015 թվականներին

bnakchutyun

Այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության թիվը 1831 թվականին կազմել է 161,747 հոգի, որից հայերը՝ 110,671, մուսուլմանները՝ 50,274, այլք՝ 802: Ըստ էության, Հայաստանում մարդահամար, աշխարհագիր կամ բնակչության հաշվառում առաջին անգամ անց է կացվել այն բանից հետո, երբ ցարական Ռուսաստանը Պարսկաստանից գրավեց Անդրկովկասը (1801-ից մինչև 1829 թվականը ընկած ժամանակահատվածում, բացառությամբ Աղբաբայի, այսօր՝ Աշոցք-Ամասիա, և Բաթումի շրջանների, որոնք Օսմանյան կայսրությունից Ռուսաստանին են անցել 1878-ին):
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի բնակչության թվաքանակը 1831-ից 2015 թվականների ընթացքում՝ հաշվի առնելով այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքը: Այսինքն, երբ ներկայացնում ենք, օրինակ, 1831 կամ 1897 թվականի տվյալները, ապա նկատի ունենք այն բոլոր բնակավայրերի բնակչության ընդհանուր գումարը, որոնք այսօր մաս են կազմում Հայաստանի Հանրապետության տարածքի:
Թիվ       Բն. քանակը              
1831       161, 747 հոգի
1873       496,140
1886       635,833
1897       797,853        ցարական առաջին և վերջին մարդահամար
1914       1,014,255      Առաջին աշխարհամարտի տարին
1919       961,677          Հայաստանի Առաջին Հանրապետության շրջան
1922       752,052
1926       880,464        ԽՍՀՄ առաջին մարդահամար  
1931       1,050,633
1939       1,282,338      ԽՍՀՄ երկրորդ մարդահամար
1959       1,763,048      ԽՍՀՄ երրորդ մարդահամար
1970       2,491,873      ԽՍՀՄ չորրորդ մարդահամար
1979       3,037,259      ԽՍՀՄ հինգերորդ մարդահամար
1989       3,304,776      ԽՍՀՄ վեցերորդ մարդահամար
2001       3,213,011       Հայաստանի Հանրապետության առաջին մարդահամար  
2011       3,018,854       Հայաստանի Հանրապետության երկրորդ մարդահամար

2016թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող) կազմել է 2 միլիոն 998 հազար 600 մարդ` ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների:
Իրականում, Հայաստանի առկա բնակչությունը 2.8 միլիոն է՝ ըստ պաշտոնական տվյալների:
Այս տվյալները վերցրել ենք Իվան Շոպենից, Զավեն Կորկոտյանից, Խորհրդային Հայաստանի և Հայաստանի Հանրապետության մարդահամարների պաշտոնական տվյալներից:
Ինչպես նկատում եք, առաջին անգամ Հայաստանի բնակչության թիվը մեկ միլիոնը գերազանցել է 1914-ին՝ Առաջին Աշխարհամարտի տարում: Հասկանալի պատճառներով՝ այն նվազել է և ապա կրկին հասել է մեկ միլիոնի 1930-ին:

Աղբյուրը`
Հակոբյան, Թաթուլ։ «Հայաստանի բնակչությունը 1831-ից 2015 թվականներին»։ Հայկական ՈՒսումնասիրությունների Անի Կենտրոն։ http://www.aniarc.am/2016/03/27/1831-2015-population-armenia/


Էջի Դիտումներ - 228

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրատարակվելու։ Լրացման պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>