ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հայաստանից մեկնողների թիվը 31,8 հազարով գերազանցել է ժամանողների թվին

artagaxt

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության միջազգային սահմանահատումների վերաբերյալ հրապարակած տվյալների հիման վրա Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ 2014թ.-ի հունվար-մարտ ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը՝ հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին, նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի  համեմատ  պակասել  է 5,3 հազարով կամ 14,2 %-ով և կազմել 31,8 հազար մարդ:

Այսպես՝ օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով երեք ամսում մեկնել է 511 հազար 53 մարդ, ժամանել՝  479 հազար 219-ը: Ընդ որում՝ առավել շատ մեկնել և ժամանել են ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով՝ համապատասխանաբար 311 հազար 622 և 303 հազար 604: Բացասական մնացորդը՝ 8 հազար 18 մարդ:

Օդային տրանսպորտով մեկնել է 196 հազար 420-ը և ժամանել 172 հազար 599-ը: Բացասական մնացորդը՝ 23 հազար 821:

Ի տարբերություն այս երկուսի՝  երկաթուղիով մեկնողնումների թվի գերազանցումը ժամանումների թվին դրական է՝ 5 մարդ: Երկաթուղիով առաջին երեք ամիսներին մեկնել է 3 հազար 11 և ժամանել 3 հազար 16:

Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի  համեմատ  ավելացել է  163,5 հազարով  կամ  19,8%-ով և կազմել 990,3 հազար մարդ:

Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորահոսքերի ընդհանուր ծավալում կազմել է 37,3%՝ նախորդ տարվա 39,6%-ի դիմաց:

 

Հեղինակ:
«Փաստինֆո»

http://www.pastinfo.am/hy/node/39851#sthash.vfuIR5aH.dpuf


Էջի Դիտումներ - 654

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրատարակվելու։ Լրացման պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>