ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հայաստանից արտագաղթի վերաբերյալ հետազոտությունը ներկայացվել է Կանադայում կազմակերպված՝ կոռուպցիայի վերաբերյալ համաժողովի ժամանակ. դրական զարգացման ծրագիր է իրականացվելու Գյումրիում

2

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
13-ը հունիսի, 2014թ.
«Հայաստանի բնակչության թվի անկումը.
ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» հետազոտական խումբ,
«Գոլոլեան Հիմնադրամի» (Տորոնտո, Կանադա) աջակցությամբ

«Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» հետազոտության արդյունքները ներկայացվել են «Հայկական Վերածնունդ» շարժման Տորոնտոյի մասնաճյուղի կողմից 2014թ. մայիսի 31-ին Տորոնտոյում և hունիսի 7-ին Մոնրեալում կազմակերպված համաժողովի ժամանակ, որի խորագիրն էր՝ «Կոռուպցիան Հայաստանում. լուծումները և սփյուռքի դերը»:

Տորոնտոյում կազմակերպված համաժողովի բացումն իրականացվել է հռչակավոր կինոռեժիսյոր Ատոմ Էգոյանի կողմից, ով առաջին անգամ ցուցադրեց իր նոր՝ «Լուսավորիչը» ֆիլմը: Ֆիլմն անդրադառնում է այնպիսի խնդիրների արմատներին, ինչպիսիք են խաբելը և գողանալը, որոնք մարդկային արատավորման պատճառ են դառնում:

1

Հայաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հրավիրված բանախոսներն իրենց մոտեցումները ներկայացրեցին կոռուպցիայի վերաբերյալ, և թե այն ինչպիսի դրևորում է ստանում Հայաստանում: Համաժողովի բանախոսներն էին Կանադայի Թրենսփերընսի Ինթերնեյշնլ կազմակերպության ղեկավար տիկին Բրոնուին Բեսթը, Փոլիսի Ֆորում Արմենիա կազմակերպության համահիմնադիր Վլադիմիր Շեկոյանը, Հայաստանի՝ «Նախախորհրդարան» շարժման համակարգող Գարեգին Չուգասզյանը, Տորոնտոյի՝ «Հայկական Վերածնունդ» շարժման համակարգող դոկտոր Զարեհ Օզունյանը, Հայաստանից հրավիրված իրավաբան և մարդու իրավունքների պաշտպան Արտակ Զեյնալյանը և «Գոլոլեան Հիմնադրամի» (Տորոնտո, Կանադա) ղեկավար ու DEPOP.AM կայքի հիմնադիր Վահան Գոլոլեանը:

Տորոնտոյում և Մոնրեալում կազմակերպված համաժողովին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին սփյուռքի ներկայացուցիչները և վերջին տարիներին Հայաստանից արտագաղթած ներգաղթյալները, ովքեր մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Հայաստանում կոռուպցիայի, կառավարման, մարդու իրավունքների և աղքատության հարցերի հանդեպ: «Թրենսփերընսի Ինթերնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչ Բրոնուին Բեսթը ներկայացրեց, թե ինչպես է Հայաստանն այդ կազմակերպության՝ կոռուպցիայի ընկալման վերաբերյալ զեկույցում 94-րդ տեղն զբաղեցնում (177-ից), և թե ինչպիսի ցուցանիշների արդյունքում է հետ մնում այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ալժիրը, Ջիբութին և Կոլումբիան:

3

Համաժողովի ժամանակ www.depop.am կայքի խմբագիր Կամո Մայիլյանը ներկայացրեց «Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» հետազոտության արդյունքները: Բանախոսը զեկույցում ներկայացրեց Հայաստանից արտագաղթի հիմքում ընկած պատճառները՝ կենտրոնանալով Գյումրիում տիրող իրավիճակի վրա, որպես Հայաստանի ամենաթույլ համայքններից մեկը, որտեղ գրանցվել է երկրում ամենաբարձր աղքատության ցուցանիշը: Կամո Մայիլյանը հայտարարեց, որ «Գոլոլեան Հիմնադրամը» և DEPOP հետազոտական խումբը որոշում են կայացրել իրենց ջանքերն ուղղել դրական զարգացման նոր ծրագրի իրականացման վրա, որը մասնավորապես կկենտրոնանա Գյումրիի վրա, որպես Հայաստանի ամենաշատ տուժած համայնք:

Պարոն Վահան Գոլոլեանն իր խոսքում նշեց. «Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից անցել է 25 տարի, սակայն Գյումրին դեռևս բավականին վատ վիճակում է գտնվում: Գյումրին չի կառուցվել, չնայած որ բավականաչափ միջազգային օգնություն է հատկացվել և որոշ ծրագրեր պետք է իրականացվեյին: Սա իսկապես ամոթալի է: Ինչպես DEPOP հետազոտությունն է նշում, հույսի պակասն է, որ մարդկանց դուրս է մղում Հայաստանից: ՈՒրեմն, եկե՛ք սկսենք «ԳՅՈՒՄՐԻԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ» ծրագիր, որպես հույսի փարոս ողջ Հայաստանի համար»:

 

 


Էջի Դիտումներ - 724

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրատարակվելու։ Լրացման պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>