ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հայաստանից արտագաղթի թեման քննարկվելու է Տորոնտոյում կայանալիք՝ կոռուպցիայի վերաբերյալ համաժողովի ժամանակ

corruption-470x265

Սույն թվականի մայիսի 31-ին Տորոնտոյում կայանալիք՝ կոռուպցիայի վերաբերյալ համաժողովի ժամանակ «Հայաստանում բնակչության թվի անկումը. Ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» զեկույցը հեղինակած հետազոտական խմբից ներկայացուցիչ է հրավիրված Հայաստանից արտագաղթի հիմնախնդիրը ներկայացնելու համար:

Համաժողովը կազմակերպվելու է «Հայկական վերածնունդ» շարժման Տորոնտոյի խումբը, որտեղ կքննարկվեն Հայաստանում կոռուպցիային վերաբերող խնդիրներ: Տորոնտոյում կայանալիք համաժողովի ժամանակ Ատոմ Էգոյանը կներկայացնի կոռուպցիայի վերաբերյալ իր ֆիլմը:

Ֆիլմը, որը վերնագրված է «Լուսավորիչը», ցուցադրվելու է առաջին անգամ, որից հետո Ատոմ Էգոյանը կպատասխանի հրավիրված մասնակիցների հարցերին:

Համաժողովի ժամանակ ելույթով հանդես կգան նաև Հայաստանի և սփյուռքի քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկվելիք հարցերի շարքում են Հայաստանում կոռուպցիայի ազդեցության, մարդու իրավունքների խախտումների և երկրից արտագաղթի, ինչպես նաև Հայաստանում իրավիճակի բարելավման գործում սփյուռքի մասնակցության վերաբերյալ հարցեր:

Տեղեկատվության աղբյուրը՝ http://www.a1plus.am/1319160.html


Էջի Դիտումներ - 623

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրատարակվելու։ Լրացման պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>