ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Համայնքապետերը, որ լքել են Հայաստանը

Սույն թվականի փետրվարի 18-ին www.hraparak.am կայքը հրապարել է «հունից դուրս եկեք, խնդրում ենք» վերնագրով, հոդված, որտեղ նշվում է, որ 2013թ. ընթացքում հայաստանի տարբեր գյուղական համայնքների ղեկավարներ արտագաղթել են հայաստանից, իսկ այժմ Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանն է ցանկանում արտագաղթել:

Ըստ հրապարակման, 2013թ. ընթացքում Հայաստանից հեռացել են հետևյալ համայնքների ղեկավարները.

Բայանդուր համայնք, Շիրակի մարզ
Կարմրաքար համայնք, Շիրակի մարզ
Երանոս համայնք, Գեղարքունիքի մարզ
Ջրամբար համայնք, Արագածոտնի մարզ

Ըստ հրապարակման, Հայաստանի Նկարիչների միության նախագահն ասել է, որ միության 1,000 անդամներից շուրջ 300-ը Հայաստանում չեն (աղբյուրը՝ http://www.hraparak.am/news/view/49583.html):

Ստորև ներկայացնում ենք «Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» զեկույցի հարցումներից մեկի արդյունքը, ըստ որի ինչքան աճում է մարդկանց եկամուտը, այնքան աճում է նրանց՝ Հայաստանից արտագաղթելու մտադրվածությունը: Այս փաստերը խորին մտահոգության տեղիք են տալիս:

Communiy Heads Emigrate ARM


Էջի Դիտումներ - 621

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրատարակվելու։ Լրացման պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>