ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Գյումրիում և Վանաձորում ժողովրդագրական վիճակը խիստ մտահոգիչ է

Artashes_Boyajyan_Compass_Gyumri

Սեպտեմբերի 09-ը, 2015թ.

Ըստ Aravot.am-ի, Գյումրիում գործող «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնի ներկայացուցիչ ազգագրագետ Արտաշես Բոյաջանը հայտնում է, որ կենտրոնի կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ Գյումրու բնակչության թիվն այս պահին 70 հազար է:

«Գյումրու բնակչության թիվը նվազել է երկրաշարժից հետո ընկած ժամանակահատվածում, պատճառները տարբեր են՝ սոցիալ-տնտեսական, հոգեբանական, քաղաքական, էկոլոգիական, երկրաշարժն է նաեւ պատճառ դարձել, որ լքեն քաղաքը: Երկրաշարժից առաջ Գյումրին ունեցել է 230 հազար բնակչություն»,- ասում է Արտաշես Բոյաջյանը: Ըստ ազգագրագետի, Գյումրիում ակտիվ աշխատունակ տարիքի բնակչության զգալի մասը արտագաղթել է կամ սեզոնային արտագնա աշխատանքի է մեկնել: Հիմա մնացել են ծերերը, կանայք ու երեխաները, նաեւ բյուջետային հիմնարկներում աշխատողներն ու առեւտրի ոլորտում զբաղվածները, որոնք պետք է աշխատեին արդյունաբերության մեջ, սակայն այդ զանգվածը քաղաքում չէ:

«Շինարարության մեջ աշխատողների մի զգալի հատված նույնպես քաղաքում չէ, նրանք էն ակտիվ մասսան են, որոնք կարող էին քաղաքի զարգացման նախադրյալներ ստեղծեին տնտեսության, արդյունաբերության մեջ: Գյումրին ինքը իրենով ծերացող քաղաք է, եթե ամբողջ բնակչության տեսակարար կշռի 10-15 տոկոսից ավելին կազմում են կենսաթոշակային տարիքի բնակչությանը, իսկ դա արդեն, ըստ ժողովրդագրական առումով, ծերացող քաղաքների շարքին է դասվում»,- ասում է ազգագրագետը: Արտաշես Բոյաջյանի ուսումնասիրություններով, Հայաստանում Գյումրիից հետո դատարկվող երկրորդ քաղաքը Վանաձորն է:

«Վանաձորն էլ շատ վատ վիճակում է. նույն պատկերն է ոնց որ Գյումրիում, բացարձակ թվով եթե վերցնենք Վանաձորի բնակչության թիվը 2,5-3 անգամ պակասել է: Նախքան երկրաշարժը Վանաձորը ունեցել է 166 հազար բնակիչ՝ 170 հազարին մոտ, 2014 թվի պաշտոնական տվյալներով՝ 82 հազար է բնակչության թիվը»:

Ըստ Արտաշես Բոյաջյանի, փորձագետների տարբեր հաշվարկներով, անկախության տարիներից սկսած՝ Հայաստանից արտագաղթել են շուրջ 1,5-2 միլիոն բնակիչներ: Իսկ վերջին տարիներին՝ 2009-2014թթ. ընթացքում երկրի բնակչության թիվը շուրջ 200 հազարով պակասել է: «Այսինքն` գրեթե նախաերկրաշարժյան Գյումրիի բնակչության թվի չափ պակասել է, որը նույնպես աղետալի է. դա հանրապետության բնակչության 10 տոկոսն է կազմում»,- ասում է ազգագրագետը:

———————————

Հեղինակ` Նունե Արևշատյան։ 2015թ. մայիս։ «Աղետալի վիճակ Գյումրիում և Վանաձորում. բնակչության թիվը նվազել է 3-4 անգամ»։ Առավոտ օրաթերթ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/05/19/573073/


Էջի Դիտումներ - 410

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրատարակվելու։ Լրացման պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>