ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Գյումրեցիները սպասում են կառավարության խոստումների իրականացմանը

Գյումրեցիները սպասում են ՀՀ կառավարության խոստումների իրականացմանը, ըստ որի կառավարությունը պարտավորվել է իրավասու ճանաչված ընտանիքներին բնակարան գնելու վկայականներ տրամադրել:

Գյումրիի Շիրակ Կենտրոն ՀԿ-ն նամակ է ուղարկել ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին և Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին՝ ակնկալելով ստանալ վկայականների տրամադրման ժամկետների, գործընթացի մեկնարկի և մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն:

Շիրակ Կենտրոնի՝ ս.թ. նոյեմբերի 31-ի նամակը գրում է, որ այն բանից հետո, ինչ 2012թ-ին Գյումրիում կասեցվեց բնակարանների շինարարությունը, և 2012-2013թ.թ. որոշում կայացվեց 432 ընտանիքների իրավասու ճանաչել բնակարանների գնման վկայականներ ստանալու համար, գործընթացը դեռևս չի սկսվել:

Նամակը գրում է, որ գյումրեցիները ակնկալում են ստանալ հետևյալ հարցերի պատասխանները.

1. Ե՞րբ է սկսվելու բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը շահառուներին:
2. Որքա՞ն գումար է նախատեսված տրամադրել շահառուներին 1 քառ. մետր բնակմակերեսի համար:
3. Քանի՞ քառակուսի մետր են կազմելու 1, 2, 3 և 4-սենյականոց բնակարանների մակերեսները և որքա՞ն է վճարվելու դրանցից յուրաքանչյուրը ձեռք բերելու համար:
4. Ինչպիսի ՞ հաջորդականությամբ և ի՞նչ առաջնահերթությամբ են տրամադրվելու բնակարանների գնման վկայագրերը:
5. Քանի ՞ վկայականներ ու ե՞րբ է նախատեսված տրամադրել այս տարի և հաջորդ՝ 2015 թվականին:

Հարկ է նշել, որ ներկայսումս Գյումրիում կա 4,300 ընտանիք, ովքեր ունեն անտնության կարգավիճակ և դեռևս ապրում են այն նույն տնակներում, որտեղ ստիպված էին պատսպարվել 1988թ. երկրաշարժից հետո: Այս ընտանիքներից միայն 432-ն են կառավարության կողմից իրավասու ճանաչվել բնակարանների գնման վկայականներ ստանալու համար:

Ստորև ներկայացնում ենք Շիրակ Կենտրոնի կողմից ՀՀ Վարչապետին և Քաղաքաշինության նախարարին հասցեագրված նամակի տեքստը.

Հաղորդագրություն_Շիրակ կենտրոն _31.10.2014


Էջի Դիտումներ - 685

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրատարակվելու։ Լրացման պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>