ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Արտագաղթի ծավալները օրական շուրջ հիսուն ընտանիքի՞ են հասել

Plane

«Չորրորդ Իշխանությունը» նշում է, որ ըստ պաշտոնական տեղեկատվության, 2013թ. Հայաստանից արտագաղթածների թիվը հասել է 42,000-ի: Ըստ նշված աղբյուրի, 2012թ-ին այդ թիվը կազմել է շուրջ 50,000: Հաշվի առնելով այն փաստը, որ արտագաղթածների մեծ մասը երիտասարդ ընտանիքներ են՝ միջինը մեկ երեխայով, կարելի է եզրակացնել, որ 2012-2013թթ. Հայաստանից արտագաղթի ծավալները հասել են օրական շուրջ հիսուն ընտանիքի:

Ստորև ներկայացնում ենք News.am կայքի հրապարակումը՝ «Չորրորդ Իշխանության» կողմից հրապարակված տվյալների վերաբերյալ:

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Պաշտոնական եւ իրական արտագաղթը
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2013 թ. Հայաստանից հեռացածների թիվը Հայաստան ժամանածների թվից ավելի է մոտ 42 հազարով։

«ՉԻ» – Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա արտագաղթի պաշտոնական ցուցանիշն է, բայց իրականում դա այդպես չէ։ 42 հազարն այն մարդկանց թիվն է, ովքեր անվերադարձ հեռացել են երկրից։ Իրական արտագաղթի պատկերը բոլորովին այլ է, որովհետեւ հարյուր հազարավոր մարդիկ գարնանը մեկնում են Ռուսաստան ու դեկտեմբերին վերադառնում, այսինքն՝ համարյա ամբողջ տարին դրսում են, բայց պաշտոնական վիճակագրությունը դա արտագաղթ չի հաշվում՝ մարդիկ տարվա մեջ մի անգամ մեկնել են, մի անգամ ժամանել։ Այս երեւույթի ծավալները կարելի է պատկերացնել միայն մի ձեւով՝ ուսումնասիրելով ընդհանուր ուղեւորահոսքը, իսկ այդ առումով պատկերը հետեւյալն է՝ 2013-ին Հայաստան ժամանողներն էլ են մոտ 18 տոկոսով աճել, Հայաստանից հեռացողներն էլ։ Պարզ ասած՝ «խոպանչիների» թիվն անցած տարի աճել է մոտ 18 տոկոսով։

Ինչ վերաբերում է «պաշտոնական» արտագաղթի 42 հազարին, ապա ԱՎԾ-ն հպարտորեն նշում է, որ 2012-ի համեմատ այդ թիվը նվազել է 15,4 տոկոսով։ Փաստորեն՝ 2012-ին Հայաստանից «պաշտոնապես» մոտ 50 հազար մարդ է արտագաղթել»:

Նյութի սկզբնաղբյուրը՝ http://news.am/arm/reviews/8368.html


Էջի Դիտումներ - 630

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրատարակվելու։ Լրացման պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>