ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Արտագաղթի խնդիրները ներկայացվել են «Նուռ» ֆիլմի փառատոնի ժամանակ

shmsh

Տորոնտոյում կայացած ամենամյա՝ «Նուռ» ֆիլմի փառատոնի ժամանակ (6-ը նոյեմբերի, 2014թ.) ներկայացվել է «Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» հետազոտության արդյունքները:

Զեկույցը հիմնականում կենտրոնացած է եղել Հայաստանից արտագաղթի պատճառների վրա, ինչպես նաև գյուղերում տիրող ժողովրդագրական իրավիճակի վրա, որտեղ հիմնականում մնացել են տարեց մարդիկ, իսկ երիտասարդները մեկնել են արտերկիր բախտ որոնելու: Զեկույցում նաև ներկայացվել են Գյումրիի վերաբերյալ փաստեր և վիճակագրական տվյալներ, ըստ որոնց Գյումրիի բնակչության կեսից ավելին ապրում է աղքատության մեջ, և դեռևս շուրջ 4,300 ընտանիք ապրում են այն նույն ժամանակավոր կացարաններում, որտեղ պատսպարվել են ավելի քան քառորդ դար առաջ տեղի ունեցած երկրաշարժից հետո: Հանդիսատեսին ներկայացվել է նաև Տորոնտոյի «Գոլոլեան Հիմնադրամի» որոշումը և ջանքերը նոր ծրագիր իրականացնելու նպատակով: Նշված նոր ծրագիրը, որը կրելու է «Արտագաղթից վերադարձ» խորագիրը, և հիմնականում կենտրոնանալու է Գյումրիի վրա՝ տեղի բնակչությանը հույս տալու և արտագաղթը կասեցնելու առաքելությամբ:

Զեկույցից հետո ցուցադրվել է «Մեր գյուղը» ֆիլմը, որտեղ շոշափվում են Հայաստանի գյուղերից մեկում արտագաղթի հոգեբանական և այլ հետևանքները:

Ֆիլմը դիտելու և զեկույցը լսելու համար ներկա են գտնվել Տորոնտոյի հայկական համայնքի շուրջ 200 ներկայացուցիչներ:


Էջի Դիտումներ - 635

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրատարակվելու։ Լրացման պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>