ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Արտագաղթի թեման քննարկվել է Կենտրոն հեռուստաալիքի եթերում

Կենտրոն հեռուստաալիքի եթերում «ՈՒրվագիծ» հաղորդաշարը՝ հաղորդավար Պետրոս Ղազարյանի գլխավորությամբ, քննարկել է Հայաստանից արտագաղթին վերաբերվող հիմնախնդիրները ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան համակարգող Տաթևիկ Բեժանյանի հետ:

Ռուբեն Եգանյանը ներկայացրեց իրենց կազմակերպության կողմից իրականացված հետազոտության արդյունքներն արտագաղթի վերաբերյալ, ինչպես նաև նշեց, որ այդ արդյունքները քննարկվել են կառավարության նիստերից մեկում, որտեղ կառավարությունը որոշել է «շարունակել նման հետազոտությունները, քանի որ դրանք կարևոր են»:

«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության համակարգող Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ իրենց ծրագիրն իրականացվում է Եվրոպական ֆինանսավորմամբ, և ներկայացրեց իրենց կազմակերպության կողմից Հայաստանում տարվող աշխատանքները վերադարձած միգրանտների հետ (միկրոֆինանսների դրամաշնորհների տրամադրման, ադապտացիայի հարցում օգնելու, խորհրդատվության միջոցով, և այլն):

Աղբյուրը՝ http://www.youtube.com/watch?v=dhqO_et-IEs


Էջի Դիտումներ - 611

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրատարակվելու։ Լրացման պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>