ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Արտագաղթը. Հայաստանի առնվազն 17 գյուղերում այս տարի չկա առաջին դասարան

Artagaxt

2016թ. սեպտեմբերի 1-ին Հայաստանի առնվազն 17 գյուղերի դպրոցներում առաջին դասարանցիներ չեն լինելու: «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ մի շարք գյուղերում առաջին դասարան չկա արդեն մի քանի տարի:

Թերթը ներկայացնում է գյուղերի ցանկը, որտեղ առաջին դասարան չկա.

Շիրակի մարզ, 3 համայնք – Ալվար, Թավշուտ, Անի-կայարան: Նախորդ երկու տարիներին ևս երեքական գյուղերում չեն բացվել առաջին դասարան՝ Աղվորիկ, Շաղիկ, Անի-կայարան, Հովտուն, Բանդիվան, Հողմիկ:

Սյունիքի մարզ, 8 համայնք – Աղվանի, Տանձավեր, Տանձատափ, Նորավան, Լծեն, Շիկահող, Նորաշեն, Տաշտուն: Նախորդ երկու տարիներին առաջին դասարան չի եղել մարզի ավելի քան 15 համայնքներում:

Արագածոտնի մարզ, 5 համայնք – Թլիկ, Ցամաքասար, Դիան, Արևուտ, Ոսկեթաս:

Այս տարի առաջին դասարան չկա նաև Տավուշի մարզի սահմանային Բարեկամավան գյուղում:

Սերժ Սարգսյանի նախագահության ութուկես տարիներին Հայաստանից հեռացել է շուրջ 310 հազար մարդ, մեկ օրում միջինը՝ 100 հոգի. ամեն օր՝ 100 հոգի:

Դիտել՝ Սերժ Սարգսյանի պատասխանը արտագաղթի մասին.

Աղբյուրը`
Թաթուլ Հակոբյան, 1-ը սեպտեմբերի, 2016թ. «Արտագաղթը. Հայաստանի առնվազն 17 գյուղերում այս տարի չկա առաջին դասարան»։ Հայկական Ուսումնասիրությունների Անի Կենտրոն։ « http://www.aniarc.am/2016/09/01/17-villages-no-first-class-2016-september-1/»


Էջի Դիտումներ - 234

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրատարակվելու։ Լրացման պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>