ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Ավելի քան քառորդ դար

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պատասխանել է Գյումրիի «Շիրակ Կենտրոն» հկ՝ ս.թ. հոկտեմբերի 31-ի նամակին, որտեղ հարցում էր արվել Գյումրիի 430 անօթևան ընտանիքներին բնակարաններ ձեռք բերելու համար վկայականների տրամադրման ժամկետների և պայմանների վերաբերյալ:

Քաղաքաշինության նախարարության պատասխան նամակը տեղեկացնում է, որ բնակարաններ ձեռք բերելու վկայականներ են նախատեսվում տրամադրվել Գյումրիի 430 ընտանիքների, որն իրականացվելու է երկու փուլով՝ 2015թ. ընթացքում (մանրամասների համար տեսե՛ք հետևյալ հղումը. http://shirakcentre.org/hy/news/21011-03-11-2014):

Հարկ է նշել, որ Գյումրիում երկրաշարժից ավելի քան քառորդ դար անց դեռևս 4,300 ընտանիք ապրում են այն նույն ժամանակավոր կացարաններում, որտեղ պատսպարվել են երկրաշարժից անմիջապես հետո: Կառավարության ծրագիրը ներառում է միայն 430 ընտանիք, ինչը նշանակում է, որ դեռևս ավելի քան 3,800 ընտանիք կմնան անօթևան: Գյումրիի անօթևան ընտանիքների միակ հույսը հայկական սփյուռքն է:

Ստորև ներկայացված է Գյումրիի «Շիրակ Կենտրոն» հկ-ի հեղինակած տեսանյութը, որը հակիրճ ներկայացնում է երկրաշարժից ավելի քան քառորդ դար անց Գյումրիի՝ 4,300 անօթևան ընտանիքների իրավիճակը.


Էջի Դիտումներ - 1352

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրատարակվելու։ Լրացման պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>