ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հայաստանի բնակչությունը 1831-ից 2015 թվականներին

bnakchutyun

Այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության թիվը 1831 թվականին կազմել է 161,747 հոգի, որից հայերը՝ 110,671, մուսուլմանները՝ 50,274, այլք՝ 802: Ըստ էության, Հայաստանում մարդահամար, աշխարհագիր կամ բնակչության հաշվառում առաջին անգամ անց է կացվել այն բանից հետո, երբ ցարական Ռուսաստանը Պարսկաստանից գրավեց Անդրկովկասը (1801-ից մինչև 1829 թվականը ընկած ժամանակահատվածում, բացառությամբ Աղբաբայի, այսօր՝ Աշոցք-Ամասիա, և Բաթումի շրջանների, որոնք Օսմանյան կայսրությունից Ռուսաստանին են անցել 1878-ին): Ստորև ներկայացնում ենք Հայաստանի բնակչության թվաքանակը 1831-ից 2015 թվականների ընթացքում՝ հաշվի առնելով այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքը: Այսինքն, երբ ներկայացնում ենք, օրինակ, 1831 կամ 1897 թվականի տվյալները, ապա նկատի ունենք այն բոլոր բնակավայրերի բնակչության ընդհանուր գումարը, որոնք այսօր մաս են կազմում Հայաստանի Հանրապետության տարածքի: ավելին


Արտագաղթը. Հայաստանի առնվազն 17 գյուղերում այս տարի չկա առաջին դասարան

Artagaxt

2016թ. սեպտեմբերի 1-ին Հայաստանի առնվազն 17 գյուղերի դպրոցներում առաջին դասարանցիներ չեն լինելու: «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ մի շարք գյուղերում առաջին դասարան չկա արդեն մի քանի տարի: Թերթը ներկայացնում է գյուղերի ցանկը, որտեղ առաջին դասարան չկա: ավելին


Քանի՞ քաղաքացի է երկիրը լքել 1992-2015 թվականներին

DEPOPulation

Հայաստանում արտագաղթի պատկերը գնալով խորանում է: Ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ անվերադարձ լքում են երկիրը: Անկախության 25 տարիների ընթացքում, բացառությամբ 2004-2006 թվականների, տարեկան կտրվածքով մեկնողների նկատմամբ վերադարձողների թիվը բացասական է եղել: Կարճ ասած՝ 25 տարվա մեջ ընդամենը 3 տարի է, որ ունեցել ենք ներգաղթ: Իսկ 2010 թվականից սկսած, ամեն տարի երկիրը լքել է միջինը 43 հազար մարդ: Ընդհանուր առմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին՝ 1992-1997 թվականներին, երկիրը լքել է 586.800 մարդ, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ 1998-2007 թվականներին, 129.300 մարդ, Սերժ Սարգսյանի նախագահության առաջին 8 տարիների ընթացքում՝ 2008 թվականից մինչ 2016 թվականի հունվարի 1-ը, 307.600 մարդ: ավելին


Արտագաղթի իրական պատճառներն ու սփյուռքի հնարավորությունները

Հազարավոր հետազոտություններ կան, որոնք փորձում են բացատրել արտագաղթի պատճառները։ Դրանցից 1–ն ասում է աշխատանք չկա, մյուսն էլ, թե անարդարություն է, մեկ ուրիշն էլ` ապագա չեն տեսնում, 1–ն էլ այս բոլորը միասին և էլի նոր բաներ: Դրանք հիմնականում նկարագրողական հետազոտություններ են, որոնք ցույց են տալիս ինչպիսի վիճակ է, երբեմն բացատրում են, թե ինչու է նման վիճակ, բայց քչերն են բացատրում` ինչպես լուծել խնդիրը… Այդ հետազոտությունները գուցե որևէ բան բացահայտում են, սակայն այդպես էլ չեն կարողանում վեր հանել արտագաղթի իրական պատճառները։ Մեզ թվում է գիտենք արտագաղթի իրական պատճառները։ Որպես մասնագետ կարող եմ ասել, որ չգիտենք, եթե իմանայինք կդադարեցնեինք։ ավելին


Վեց տարվա արտագաղթի պատկերն ավելի պատկերավոր ցուցադրությամբ

Lragir.am կայքը ներկայացնում է վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթի ծավալներն ավելի պատկերավոր ցուցադրությամբ։ Ըստ սույն հրապարակման, 2008-2014 թվականներին՝ ընդամենը 6 տարվա մեջ, Հայաստանից արտագաղթել է 232.000 մարդ: Առաջին հայացքից, այս թիվը մեզ կարող է շատ բան չասել, բայց հերիք է 232.000 մարդուն պատկերացնել իրական կյանքի համատեքստում, և ամեն ինչ ավելի պարզ է դառնում: Որպեսզի ավելի պատկերավոր լինի, դիտե՛ք հետևյալ տեսահոլովակը: ավելին


Գյումրիում և Վանաձորում ժողովրդագրական վիճակը խիստ մտահոգիչ է

Artashes_Boyajyan_Compass_Gyumri

Ըստ Aravot.am-ի, Գյումրիում գործող «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնի ներկայացուցիչ ազգագրագետ Արտաշես Բոյաջանը հայտնում է, որ կենտրոնի կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ Գյումրու բնակչության թիվն այս պահին 70 հազար է: «Գյումրու բնակչության թիվը նվազել է երկրաշարժից հետո ընկած ժամանակահատվածում, պատճառները տարբեր են՝ սոցիալ-տնտեսական, հոգեբանական, քաղաքական, էկոլոգիական, երկրաշարժն է նաեւ պատճառ դարձել, որ լքեն քաղաքը: Երկրաշարժից առաջ Գյումրին ունեցել է 230 հազար բնակչություն»,- ասում է Արտաշես Բոյաջյանը: Ըստ ազգագրագետի, Գյումրիում ակտիվ աշխատունակ տարիքի բնակչության զգալի մասը արտագաղթել է կամ սեզոնային արտագնա աշխատանքի է մեկնել: Հիմա մնացել են ծերերը, կանայք ու երեխաները, նաեւ բյուջետային հիմնարկներում աշխատողներն ու առեւտրի ոլորտում զբաղվածները, որոնք պետք է աշխատեին արդյունաբերության մեջ, սակայն այդ զանգվածը քաղաքում չէ: ավելին


Հրապարակվել են 2015թ. առաջին կիսամյակի ուղևորափոխադրումների տարբերության տվյալները

Gagik-Yeganyan1

ՀՀ «Միգրացիոն պետական ծառայությունը» հայտնում է, որ 2015թ. առաջին կիսամյակում Հայաստանից ուղևորափոխադրումների բացասական հաշվեկշիռը կազմել է 75,500։ Առաջին կիսամյակի ուղևորափոխադրումների բացասական հաշվեկշիռը նախորդ տարվա նույն ժամանակահատվաժի համեմատ նվազել է 9,900-ով, ինչը 11,6 տոկոս է կազմում։ ավելին


Գյումրիի վերականգնման նոր մեծամասշտաբ նախաձեռնություն է հասունանում

Gyumri004

Շուտով Գյումրիում կմեկնարկի մեծամասշտաբ վերականգնողական և շենացման ծրագիր, որի անունն է «Հույս»: Ծրագրի նպատակն է կազմել և իրականացնել Գյումրիի զարգացման և վերակառուցման երկարաժամկետ ծրագիր, որը Գյումրիի վերակառուցման շուրջ կհամախմբի անհատների և կազմակերպությունների սփյուռքից, միջազգային կազմակերպությունների և Գյումրիի քաղաքապետարանին: «Երկրաշարժից հետո 27 տարի է անցել, և Գյումրին վաղուց պետք է այս վիճակից դուրս եկած լիներ: Գյումրիի վերակառուցման թեման գնալով ավելի օրհասական և առաջնահերթ խնդիր է դառնում թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքի մեր բարեկամների շրջանում: Այն բանից հետո, երբ «ԴԵՊՈՊ» (www.depop.am) հետազոտական խումբն ավարտեց «Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» հետազոտությունը, հետազոտական խումբը ձեռնամուխ եղավ Գյումրիի ռազմավարական զարգացման ծրագրի ստեղծմանը: Արտագաղթի հիմնախնդիրն ուսումնասիրող հետազոտության մեջ Գյումրին առանձնանում էր, որպես առավել անտեսված և ծայրահեղ վիճակում գտնվող քաղաք, ինչի արդյունքում արտագաղթի հիմնախնդիրն այնտեղ ավելի սուր էր: Որպես դրական փոփոխություն իրականացնելու աշխատանք, մենք առաջարկեցինք ձեռնամուխ լինել Գյումրիի շենացմանը»,- հայտնում են Գոլոլեան Հիմնադրամից: ավելին


«ՀՈՒՅՍ» Գյումրիի շենացման ծրագրի վերաբերյալ Վահան Գոլոլեանի մեկնաբանությունները

IMG_0194_edit

«ՀՈՒՅՍ» Գյումրիի շենացման ծրագրի նախաձեռնող՝ Տորոնտոյի «Գոլոլեան Հիմնադրամի» նախագահ և «Մոզաիկ Ինստիտուտի» հիմնադիր Վահան Գոլոլեանը Լոս Անջելեսում տեղի ունեցած «Նորարար Հայաստան» միջոցառման ժամանակ զրուցել է CIVILNET լրատվականի հետ և ներկայացրել է Գյումրիի շենացման նոր ծրագրի տեսլականը: 2015թ. Փետրվարի 21-ին Կալիֆորնիայի հարավային համալսարանում տեղի ունեցած «Նորարար Հայաստան» միջոցառումը համախմբել էր Հայաստանի զարգացման հեռանկարով հետաքրքրված մի խումբ մարդկանց: «Հայաստանին անհանգստացնող ամենակարևոր հարցերից մեկը արտագաղթի հիմնախնդիրն է: Անձնապես ես նույնպես մտահոգված եմ այդ խնդրով, և մի քանի տարի առաջ մոտեցել եմ Հայաստանի երկու համալսարանների և երկու հետազոտական խմբերի առաջարկով, որպեսզի Հայաստանում տեղում գիտական հետազոտություն իրականացվի արտագաղթի պատճառների վերաբերյալ», նշել է Վահան Գոլելանը՝ միևնույն ժամանակ կարևորելով այն փաստը, որ անհրաժեշտ էր հայաստանաբնակ հայերի կողմից գիտական մոտեցումներով հետազոտություն կատարել, որպեսզի աշխարհասփյուռ հայերը հենց ներսից տեղեկատվություն ստանան Հայաստանին անհանգստացնող արտագաղթի հիմնախնդրի վերաբերյալ: ավելին


Հայրենալքման Նոր Խրախոյսներ

Apo Poghikean

Հայաստանը առանց հայերու տարածքի մը վերածելու, զայն իր բնիկ ժողովուրդէն պարպելու միջազգային դաւադրութիւններու մասին յաճախ արտայայտուած են հայ քաղաքական վերլուծաբաններ: Ինչո՞ւ աշխարհի բոլոր երկիրներէն Հայաստանին վերապահուած է իր բնակչութեան խաղաղ կեանքը ցնցող աջէն ու ձախէն հարուածներ ընդունելու ճակատագիրը՝ զոհ դառնալով մերթ ցեղասպանական գործողութիւններու, մերթ շլացնող հրապոյրներու, մերթ տեղածին անարդարութիւններու: Աշխարհագրական դիրք, թէ դէպի Արեւելք կամ Արեւմուտք ծաւալապաշտական ձգտումներ, թէ համաթուրանական գաղափարախօսութիւն կամ քաղաքական այլ մութ ու յանցագործ ծրագիրներ, բոլորը ձեռք ձեռքի տուած՝ մեր երկիրը իր աւիւնէն քամելու մեծ դաւադրութեան մեղսակիցներ են: ավելին


Գյումրին ծնկի իջավ 26 տարի առաջ, սակայն դեռևս ոտքի չի կանգնել

Gyumri_1

Ավելի քան քառորդ դար է անցել 1988թ-ի` Գյումրիի երկրաշարժից ի վեր: Այս տարի, դեկտեմբերի 7-ին, լրացավ երկրաշարժի 26–րդ տարին. 26 տարի է, ինչ մարդիկ Գյումրիում ապրում են ցավի մեջ, անօթևանի կարգավիճակով, բռնում են արտագաղթի ճանապարհը, և ապրում են տառապանքի մեջ՝ հույսով, որ ևս մեկ ցուրտ ձմեռ կգոյատևեն և ամեն ինչ լավ կլինի, իրենց երեխաները տուն կունենան ու դուրս կգան ծայրահեղ աղքատության և անտնության ճիրաններից: Անցած 26 տարիների ընթացքում կարեկից սփյուռքահայերը, արտասահմանյան բարեգործական կազմակերպությունները, բազում անհատներ, միջազգային և տեղական կազմակերպություններ նվիրատվություններ են կատարել Գյումրին կառուցելու նպատակով: Իսկ ի՞նչ ունենք այսօր Գյումրիում: Այսօր Գյումրիում կա անօթևան շուրջ 4,300 ընտանիք, ովքեր ապրում են այն նույն տնակներում, որտեղ պատսպարվել են 26 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժից հետո, և նրանցից միայն 430 ընտանիք են իրավասու ճանաչվել բնակարան ստանալու համար: Այսօր, ըստ պաշտոնական տեղեկատվության, Գյումրիի բնակչության շուրջ կեսն ապրում է աղքատության մեջ. փաստացի ամեն երկրորդ երեխան սոված է լուսացնում: Երկրաշարժից հետո 26 տարիների ընթացքում Գյումրին կորցրել է շուրջ 150 հազար մարդ (նրանց մեծ մասն արտագաղթել են դեպի Ռուսաստան): Արտագաղթի ժավալները դեռևս բարձր մակարդակի վրա են, և ամեն օր Գյումրիից դեպի Ռուսաստան ավտոբուսներ են ուղևորվում: ավելին


Արտագաղթի ծավալները չեն նվազում

2014 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին օդային ճանապարհով մեկնածների և ժամանողների թվի բացասական հաշվեկշիռը կազմել է շուրջ 40 հազար մարդ (հաղորդում է «168 Ժամ» թերթը): Նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 781 հազար 668 ուղևոր, ինչը շուրջ 325,168 ուղևորով կամ 22,3 տոկոսով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ: Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 910,789 ուղևոր (742,886 ուղևորի փոխարեն 2013 թվականի նույն ժամանակաշրջանում), իսկ ժամանել է 870,879 ուղևոր (713,614 ուղևոր՝ 2013-ին): Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 39,910 մարդ: Մեկնած ուղևորների տեսակարար կշիռը ընդհանուր ուղևորափոխադրումների մեջ կազմում է 51 տոկոս, ինչը համադրելի է 2013 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշի հետ՝ 51,1 տոկոս: ավելին


Արտագաղթը բեմի վրա. «Գյումրիից հարևաններով են հեռանում, որ Ռուսաստանում էլ հարևանություն անեն»

Hamazgayin

«44 աստիճանի վրա» ներկայացումը, որն արտագաղթի մասին է, Համազգային պետական թատրոնի բեմում է ավելի քան 12 տարի: Ներկայացման դերակատարներն են Տաթև Ղազարյանը, Կարեն Խաչատրյանը և Վարշամ Գևորգյանը: «Արտագաղթը, ցավոք, նոր երևույթ չէ և չի ավարտվում: Երբ բեմադրվում էր այս ներկայացումը, մեր ռեժիսորն ասաց` երանի գա մի ժամանակ, որ այլևս կարիք չլինի այս ներկայացումը խաղալու: Հանդիսատեսը չսիրի, չգա, իր կարոտն ու ցավը չտեսնի: Բայց այն դեռ պահանջարկ ունի, արդիական է և մեր երկրի մասին է: Անբացատրելի ընդունելություն է գտել սփյուռքում, ՀՀ մարզերում, Արցախում», նշել է դերասանուհի Տաթև Ղազարյանը: ավելին


Ավելի քան քառորդ դար

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պատասխանել է Գյումրիի «Շիրակ Կենտրոն» հկ՝ ս.թ. հոկտեմբերի 31-ի նամակին, որտեղ հարցում էր արվել Գյումրիի 430 անօթևան ընտանիքներին բնակարաններ ձեռք բերելու համար վկայականների տրամադրման ժամկետների և պայմանների վերաբերյալ: Քաղաքաշինության նախարարության պատասխան նամակը տեղեկացնում է, որ բնակարաններ ձեռք բերելու վկայականներ են նախատեսվում տրամադրվել Գյումրիի 430 ընտանիքների, որն իրականացվելու է երկու փուլով՝ 2015թ. ընթացքում: Հարկ է նշել, որ Գյումրիում երկրաշարժից ավելի քան քառորդ դար անց դեռևս 4,300 ընտանիք ապրում են այն նույն ժամանակավոր կացարաններում, որտեղ պատսպարվել են երկրաշարժից անմիջապես հետո: Կառավարության ծրագիրը ներառում է միայն 430 ընտանիք, ինչը նշանակում է, որ դեռևս ավելի քան 3,800 ընտանիք կմնան անօթևան: Գյումրիի անօթևան ընտանիքների միակ հույսը հայկական սփյուռքն է: ավելին


Արտագաղթի խնդիրները ներկայացվել են «Նուռ» ֆիլմի փառատոնի ժամանակ

shmsh

Տորոնտոյում կայացած ամենամյա՝ «Նուռ» ֆիլմի փառատոնի ժամանակ (6-ը նոյեմբերի, 2014թ.) ներկայացվել է «Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» հետազոտության արդյունքները: Զեկույցը հիմնականում կենտրոնացած է եղել Հայաստանից արտագաղթի պատճառների վրա, ինչպես նաև գյուղերում տիրող ժողովրդագրական իրավիճակի վրա, որտեղ հիմնականում մնացել են տարեց մարդիկ, իսկ երիտասարդները մեկնել են արտերկիր բախտ որոնելու: Զեկույցում նաև ներկայացվել են Գյումրիի վերաբերյալ փաստեր և վիճակագրական տվյալներ, ըստ որոնց Գյումրիի բնակչության կեսից ավելին ապրում է աղքատության մեջ, և դեռևս շուրջ 4,300 ընտանիք ապրում են այն նույն ժամանակավոր կացարաններում, որտեղ պատսպարվել են ավելի քան քառորդ դար առաջ տեղի ունեցած երկրաշարժից հետո: Հանդիսատեսին ներկայացվել է նաև Տորոնտոյի «Գոլոլեան Հիմնադրամի» որոշումը և ջանքերը նոր ծրագիր իրականացնելու նպատակով: Նշված նոր ծրագիրը, որը կրելու է «Արտագաղթից վերադարձ» խորագիրը, և հիմնականում կենտրոնանալու է Գյումրիի վրա՝ տեղի բնակչությանը հույս տալու և արտագաղթը կասեցնելու առաքելությամբ: ավելին


Գյումրեցիները սպասում են կառավարության խոստումների իրականացմանը

Գյումրեցիները սպասում են ՀՀ կառավարության խոստումների իրականացմանը, ըստ որի կառավարությունը պարտավորվել է իրավասու ճանաչված ընտանիքներին բնակարան գնելու վկայականներ տրամադրել: Գյումրիի Շիրակ Կենտրոն ՀԿ-ն նամակ է ուղարկել ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին և Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին՝ ակնկալելով ստանալ վկայականների տրամադրման ժամկետների, գործընթացի մեկնարկի և մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն: Շիրակ Կենտրոնի՝ ս.թ. նոյեմբերի 31-ի նամակը գրում է, որ այն բանից հետո, ինչ 2012թ-ին Գյումրիում կասեցվեց բնակարանների շինարարությունը, և 2012-2013թ.թ. որոշում կայացվեց 432 ընտանիքների իրավասու ճանաչել բնակարանների գնման վկայականներ ստանալու համար, գործընթացը դեռևս չի սկսվել: ավելին


Հղի կանանց նպաստների կրճատումը արտագաղթի նոր ալիքի առի՞թ կդառնա

new mom

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը չի ողջունում ՀՀ կառավարության՝ աշխատող մայրերի նպաստների կրճատման նախաձեռնությունը. արդեն տեղի են ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հղի կանանց և կազմակերպությունների կողմից բողոքի միջոցառումներ: Ս.թ. հոկտեմբերի 30-ին 168 Ժամ թերթում հրապարակված՝ «Ով հղիանա, ում գործուղման ուղարկեն» վերնագրված հոդվածում նշվում է, որ ներկայումս Ազգային ժողովը քննարկում է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Դրանով առաջարկվում է նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի մեծությունը փոխկապակցել աշխատանքային ստաժի տևողությանը (աշխատավարձի 40-80%-ի չափով` կախված ստաժից)։ ավելին


Ատրպէյճանցիք Որոշած Են Սպասել Հայաստանի «Դատարկման»…

anasun

ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Կը թուի, թէ Հայաստանը զէնքի սպառնալիքով վախցնելու փոխարէն, Ատրպէյճան որոշած է անցում կատարել սպասման մարտավարութեան: Այս մասին յայտարարութիւն մը կատարած է Ատրպէյճանի փոխվարչապետ, գաղթականներու եւ տեղահաններու հարցերով յանձնախումբի նախագահ Ալի Հասանով՝ Լեռնային Ղարաբաղի մասին «պատմաբան» ու նախագահի վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեխտիեւի գրած հատորին նուիրուած միջոցառման ընթացքին: ավելին


Օլիգարխիայի կողմից ղեկավարվող վիրտուալ պետություն

Berge-Minassian

Ժողովրդավարական համակարգերում կառավարությունն իրենից ներկայացնում է մարդկանց կողմից ընտրված թիմ և նույն կառավարության կողմից աշխատանքի վերցված պետական ծառայողների խումբ, ովքեր իրենց հերթին պետք է մարդկանց բարեկեցությանը և կայուն ապագային նպաստող նոր օրենքներ հաստատեն և ապահովեն դրանց կիրարկումը: Սովետական Միության անսպասելի փլուզումից հետո Հայաստանը դեռևս պատրաստ չէր նման համակարգ ստեղծելուն: Այդ ժամանակ ստեղծվեց մի իրավիճակ, երբ ուժն ու իշխանությունը կենտրոնացավ մի խումբ մարդկանց ձեռքերում, ովքեր շուտով հասկացան, որ փողն ինքնին իրենից ուժ է ներկայացնում: Որտեղի՞ց էր այդ գումարը գոյանալու: Առաջին հերթին նման գումարներ ստեղծելու աղբյուր էր դիտվում մարդկանց համար նախատեսված միջոցները: Շատ կարճ ժամանակում կլանային կոալիցիա գոյացավ, և արդյունքում ստեղծվեց օլիգարխիկ կառավարման համակարգ: Իշխանությունն իրենց ձեռքերում կենտրոնացնող խմբի ներսում առավել ուժեղ դիրք ունեցողներն էլ ավելի էին փորձում հաստատվել և կայուն դարձնել իրենց դիրքերը, ինչն արվում էր մարդկանց միջոցներն էլ ավելի թալանելու միջոցով: Արդյունքում օլիգարխիկ համակարգի էությունը բավականին բարդ կառուցվածք ձեռք բերեց: Այսպիսով, արդյունքում խորհրդարանում հայտնված ամենախոշոր ընդդիմադիր ուժերի անդամներն իրենք նույնպես իշխանությունը վերահսկող խմբի անդամներ են հանդիսանում: ավելին


Պատմամշակութային արժեքների քանդումը խրախուսում է արտագաղթը Հայաստանից

DEPOP նախաձեռնությունը քննադատում է Հայաստանի ժողովրդի կամքի դեմ՝ պատմամշակութային արժեքների քանդման ցանկացած որոշում, առավել ևս ցանկացած տեսակի ճնշում իրենց արդարացի իրավունքները պաշտպանող խաղաղ ժողովրդի հանդեպ: Պատմամշակութային և ճարտարապետական արժեքների քանդումը կտրում է մարդկանց արմատներն իրենց երկրից և խրախուսում է արտագաղթը: ավելին


«Արտագաղթի ավտոբուս». մարդկանց տեսակետները՝ մեկնելուց առաջ

1in.am կայքը կարճ ֆիլմերի շարք է ներկայացնում արտագաղթի վերաբերյալ: Ֆիլմերի շարքը, որը վերնագրված է «Արտագաղթի ավտոբուս», անդրադառնում է նաև մարդկանց տեսակետներին՝ Հայաստանից մեկնելուց առաջ: ավելին


Հայաստանից արտագաղթի վերաբերյալ հետազոտությունը ներկայացվել է Կանադայում կազմակերպված՝ կոռուպցիայի վերաբերյալ համաժողովի ժամանակ. դրական զարգացման ծրագիր է իրականացվելու Գյումրիում

2

«Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» հետազոտության արդյունքները ներկայացվել են «Հայկական Վերածնունդ» շարժման Տորոնտոյի մասնաճյուղի կողմից 2014թ. մայիսի 31-ին Տորոնտոյում և hունիսի 7-ին Մոնրեալում կազմակերպված համաժողովի ժամանակ, որի խորագիրն էր՝ «Կոռուպցիան Հայաստանում. լուծումները և սփյուռքի դերը»: Տորոնտոյում կազմակերպված համաժողովի բացումն իրականացվել է հռչակավոր կինոռեժիսյոր Ատոմ Էգոյանի կողմից, ով առաջին անգամ ցուցադրեց իր նոր՝ «Լուսավորիչը» ֆիլմը: Ֆիլմն անդրադառնում է այնպիսի խնդիրների արմատներին, ինչպիսիք են խաբելը և գողանալը, որոնք մարդկային արատավորման պատճառ են դառնում: DEPOP հետազոտական խումբը ներկայացրեց արտագաղթի պատճառների վերաբերյալ ուսումնասիրությունը և հայտարարեց, որ «Գոլոլեան Հիմնադրամը» և DEPOP հետազոտական խումբը որոշում են կայացրել իրենց ջանքերն ուղղել դրական զարգացման նոր ծրագրի իրականացման վրա, որը մասնավորապես կկենտրոնանա Գյումրիի վրա, որպես Հայաստանի ամենաշատ տուժած համայնք: ավելին


Հայաստանից արտագաղթի թեման քննարկվելու է Տորոնտոյում կայանալիք՝ կոռուպցիայի վերաբերյալ համաժողովի ժամանակ

corruption-470x265

Սույն թվականի մայիսի 31-ին Տորոնտոյում կայանալիք՝ կոռուպցիայի վերաբերյալ համաժողովի ժամանակ «Հայաստանում բնակչության թվի անկումը. Ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» զեկույցը հեղինակած հետազոտական խմբից ներկայացուցիչ է հրավիրված Հայաստանից արտագաղթի հիմնախնդիրը ներկայացնելու համար: Համաժողովը կազմակերպվելու է «Հայկական վերածնունդ» շարժման Տորոնտոյի խումբը, որտեղ կքննարկվեն Հայաստանում կոռուպցիային վերաբերող խնդիրներ: Տորոնտոյում կայանալիք համաժողովի ժամանակ Ատոմ Էգոյանը կներկայացնի կոռուպցիայի վերաբերյալ իր ֆիլմը: ավելին


Հայաստանից արտագաղթի հիմնախնդիրներին և ներգաղթի ծրագրի բացակայությանը վերաբերվող հարցերը քննարկվել են Լոս Անջելեսում հեռարձակվող «Վերադարձ» հաղորդաշարի եթերում

2014թ. ապրիլին Լոս Անջելեսում հեռարձակվող «Վերադարձ» հաղորդաշարը, Հաղորդավար Հարութ Բրոնոզյանի մեկնաբանությամբ, անդրադարձել է Հայաստանից արտագաղթի հիմնախնդիրներին և ներգաղթի ծրագրի բացակայությանը վերաբերվող հարցերին: Հաղորդաշարն անդրադառնում է տարբեր կողմերի կարծիքներին և ներգաղթի համակարգված ծրագրի անհրաժեշտությանը: ավելին


20 տարում Հայաստանից մեկնել է 1.5 մլն մարդ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Մաքսիմ Մանասյանը, որն օրերս մասնակցում էր «Միգրացիան գլոբալացված աշխարհում» առաջին տարեկան գիտաժողովին: Արտագաղթի ծավալներին վերաբերվող հարցին ի պատասխան նա ասել է. «Նախ ասեմ, որ 1980-ական թվականների վերջերից Հայաստանում միգրացիայի դրական մնացորդը վերածվեց բացասականի: Այն ավելի սուր բնույթ ստացավ 1990-ականների սկզբին: Միայն 1992-94 թվականներին Հայաստանից հեռացավ մոտ 400-500 հազար մարդ: Շատ մարդիկ այդ ժամանակ, իրենց տները վաճառելով, մեկնեցին երկրից: Ես այդ ժամանակ քաղխորհրդի պատգամավոր էի, ու հիշում եմ, որ Դավիթաշենում տունը հազար դոլարով վաճառում էին, միկողմանի տոմս առնում ու մեկնում: Հիշեք, այդ տարիներին էներգետիկ ճգնաժամ էր, շրջափակում, պատերազմ: Մոտավոր տվյալներով, վերջին 20 տարում Հայաստանից մեկնել է 1.5 մլն մարդ, հիմնականում՝ մշտական: Ցավոք, պաշտոնական և իրական տվյալները իրարից շատ հեռու է»: ավելին


Հայաստանից մեկնողների թիվը 31,8 հազարով գերազանցել է ժամանողների թվին

artagaxt

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության միջազգային սահմանահատումների վերաբերյալ հրապարակած տվյալների հիման վրա Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ 2014թ.-ի հունվար-մարտ ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը՝ հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 5,3 հազարով կամ 14,2 %-ով և կազմել 31,8 հազար մարդ: Այսպես՝ օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով երեք ամսում մեկնել է 511 հազար 53 մարդ, ժամանել՝ 479 հազար 219-ը: Ընդ որում՝ առավել շատ մեկնել և ժամանել են ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով՝ համապատասխանաբար 311 հազար 622 և 303 հազար 604: Բացասական մնացորդը՝ 8 հազար 18 մարդ: ավելին


DEPOP հետազոտական խմբի ներկայացուցիչներն այցելել են Գյումրի

Gyumri_DEPOP

DEPOP հետազոտական խմբի ներկայացուցիչներ Կամո Մայիլյանը, Ելենա Մուրադյանը և Անի Ավետիսյանն այցելել են Գյումրի՝ ծանոթանալու տնակային ավաններում տիրող իրավիճակին: 2014թ. ապրիլի 6-ին Գյումրի կատարած այցելության նպատակն էր ծանոթանալ երկրաշարժից հետո քառորդ դար անց տնակներում բնակվող մարդկանց պայմաններին, և տեղական հասարակական կազմակերպությունների աշխատանքին: ավելին


Արտագաղթի թեման քննարկվել է Կենտրոն հեռուստաալիքի եթերում

Կենտրոն հեռուստաալիքի եթերում «ՈՒրվագիծ» հաղորդաշարը՝ հաղորդավար Պետրոս Ղազարյանի գլխավորությամբ, քննարկել է Հայաստանից արտագաղթին վերաբերվող հիմնախնդիրները ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան համակարգող Տաթևիկ Բեժանյանի հետ: Ռուբեն Եգանյանը ներկայացրեց իրենց կազմակերպության կողմից իրականացված հետազոտության արդյունքներն արտագաղթի վերաբերյալ, ինչպես նաև նշեց, որ այդ արդյունքները քննարկվել են կառավարության նիստերից մեկում, որտեղ կառավարությունը որոշել է «շարունակել նման հետազոտությունները, քանի որ դրանք կարևոր են»: «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության համակարգող Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ իրենց ծրագիրն իրականացվում է Եվրոպական ֆինանսավորմամբ, և ներկայացրեց իրենց կազմակերպության կողմից Հայաստանում տարվող աշխատանքները վերադարձած միգրանտների հետ (միկրոֆինանսների դրամաշնորհների տրամադրման, ադապտացիայի հարցում օգնելու, խորհրդատվության միջոցով, և այլն): ավելին


Հիմնաւորուա՞ծ Են Արտագաղթին Դրդապատճառները

M_Bouldoukian

Մեր առջեւ ունինք Հայաստանի բնակչութեան թիւի անկումին հետազօտական աշխատանքին զեկոյցը: Իրապաշտ ու հազուագիւտ ախտաճանաչում մը՝ որուն ֆինանսաւորումը կը պարտինք գլխաւորաբար Գոլոլեան Հիմնադրամին: Նպատակը այս զեկոյցին՝ Հայաստանի բնակչութեան նուազման հիմնական դրդապատճառները գիտական, առարկայական ու վիճակագրական մօտեցումով: Վերջաւորութեան՝ առաջարկներ: Ունինք նաեւ վերջերս հրատարակուած Ամերիկեան Foreign Affairs - Յունուար- Փետրուար 2014 հանդէսի «Armenia, roadmap to growth» ուշագրաւ յօդուածը, որուն մէջ նշոյլ մը կը տեսնենք արտագաղթի մասին: Այս գրութեամբ պիտի անդրադառնամ հետազօտական զեկոյցին մասին, առանց գնահատական մը ներկայացնելու, այլ, մատնացոյց պիտի ընեմ բուն դրդապատճառը ու անոր յաջորդող հետեւանքները Հայաստանի տնտեսութեան ու հասարակութեան վրայ՝ խորհրդային տնտեսութեան փլուզումով, քանի որ արտագաղթին գլխաւոր մղիչ ուժը տնտեսական է: Այո՛, տնտեսական: Տնտեսութիւնն է որ կը ստեղծէ՝ ա. աշխատանքի առիթները, բ. անհատական եկամուտը, գ. բնակարանը, դ. ընտանիքն ու ծնելիութեան մակարդակը, ե. երախաներուն խնամքն ու կրթութիւնը, զ. ապահովութիւնն ու բարեկեցութիւնը: ավելին


Արտագաղթի ծավալները օրական շուրջ հիսուն ընտանիքի՞ են հասել

Plane

«Չորրորդ Իշխանությունը» նշում է, որ ըստ պաշտոնական տեղեկատվության, 2013թ. Հայաստանից արտագաղթածների թիվը հասել է 42,000-ի: Ըստ նշված աղբյուրի, 2012թ-ին այդ թիվը կազմել է շուրջ 50,000: Հաշվի առնելով այն փաստը, որ արտագաղթածների մեծ մասը երիտասարդ ընտանիքներ են՝ միջինը մեկ երեխայով, կարելի է եզրակացնել, որ 2012-2013թթ. Հայաստանից արտագաղթի ծավալները հասել են օրական շուրջ հիսուն ընտանիքի: ավելին


Վալերի Գործունյան. «Իմ հոգին Հայաստանում մնաց»

parisian-cafe

Վալերի (Աշխեն) Գործունյանին Հայաստանի հասարակությունն ընկալում և հիշում է, որպես եզակի անհատականություն, ով Հայաստան եկավ այն ժամանակ, երբ երկրում դժվարագույն պայմաններ էին, և ստեղծելով Երևանի գողտրիկ անկյուններից մեկը՝ «Փարիզյան Սուրճ» սրճարանը, իր ներդրումն ունեցավ երկրի տնտեսական և հասարակական կյանքում: «Ես Հայաստան եմ եկել 1995թ-ին, երբ դժվար ժամանակներ էին տիրում: Այդ ժամանակ մենք Մոնթեյին աջակցում էինք, և որոշոցինք, որ Հայաստանի տնտեսության մեջ էլ դերակատարում ունենանք: Ինձ համար երազանք էր Հայաստան գալը», իր հարցազրույցում ասում է Վալերի Գործունյանը (3-ը փետրվարի, 2014թ., Փարիզ): ավելին


Բեյրութում հեռարձակվող Ռադիո Սևանն անդրադարձել է Հայաստանից արտագաղթի խնդրին և հյուրընկալել է DEPOP խմբի ներկայացուցչին

Sevan

2014թ. փետրվարի 1-ին Բեյրութում հեռարձակվող Ռադիո Սևան հայկական ռադիոն հյուրընկալել է www.depop.am գլխավոր խմբագիր Կամո Մայիլյանին: «Ճշմարտության ՈՒղիյով» հաղորդման տաղավարում հյուրն անդրադարձել է Հայաստանից արտագաղթի պատճառներին և դրանց հիմքում ընկած խնդիրներին: Կամո Մայիլյանը հյուրընկալվել է Ռադիո Սևանի կողմից՝ արտագաղթի հիմնախնդրի վերաբերյալ սփյուռքի հետ հանդիպումների շարքի շրջանակներում, որը կազմակերպվել էր 2014թ. հունվար-փետրվար ամիսներին Բեյրութում, Փարիզում, Տորոնտոյում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում՝ Տորոնտոյի Գոլոլեան Հիմնադրամի և Հայկական Ընդհանուր Բարեգործական Միության համատեղ հովանավորությամբ: ավելին


Իշխանության վերարտադրություն արտագաղթի միջոցով (yerkir.am)

4635631394434649

Արտագաղթն ապահովում է իշխանության վերարտադրումը: Սրանում համոզված է տնտեսագետ, ՌԴ տնտեսագիտական բարձրագույն դպրոցի ասպիրանտ Արսեն Մանուկյանը: Հայաստանի կառավարության որդեգրած քաղաքականության մասին զրուցելով Yerkir.am-ի հետ` նա նշեց, որ երբ համադրում է Հայաստանից միգրացիոն հոսքերն ու տնտեսագիտական վերլուծությունները կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի՝ տարբեր տարիներին արված հայտարարությունների հետ, ապա ստացվում է օրինաչափ երևույթ: «Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է ՀՀ վարչապետի հնչեցրած` արտագաղթի վերաբերյալ այն արտահայտությանը, թե` ի՞նչ անենք, թողնենք, որ կրիտիկական մասը մնա Հայաստանում և հեղափոխություն անի՞: Սա ոչ թե նրա հերթական հայտարարությունն էր, այլ լուրջ մտածված կառավարման քաղաքականություն»,- ասաց Արսեն Մանուկյանը: ավելին


Տեղացիները փակում են, սփյուռքահայերը՝ բացում (www.hraparak.am)

Ըստ www.hraparak.am լրատվական կայքի, Հայաստանում նկատվում է տեղական մանր և միջին բիզնեսների փակման միտում: Լրատվականի ներկայացուցիչը զրուցել է Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող Պետռեգիստրի մոտ հավաքված անձանց հետ, ովքեր այդտեղ էին գտնվում՝ իրենց բիզնեսները փակելու նպատակով: Ըստ բիզնես գործունեությունը դադարեցնող անձանց, հարկային տեսուչների կողմից հաճախակի չարտոնված այցերի արդյունքում մանր բիզնեսները չեն կարողանում գոյատևել: Պետռեգիստրի աշխատակիցներից մեկը նշում է, որ վերջին շրջանում մարդիկ իրենց գործակալություն են այցելում հիմնականում բիզնեսները լուծարելու նպատակով, և այդ մարդկանց թիվն այս տարի համեմատական կարգով ավելացել է: Ըստ նրա, հիմնական պատճառը մանր և միջին բիզնեսի հանդեպ ճնշումներն են: Փոխարենը, նա նշել է, որ վերջին շրջանում բիզնես բացելու նպատակով իրենց են դիմում հիմնականում սփյուռքահայերը: ավելին


30 օր առանց ջրի ու գազի ապրող բազմազավակ ընտանիքի հայրը պատրաստվում է գնալ երկրից (տեսանյութ). news.am

Վթարային շենքում բնակվող Խաչատրյանների բազմազավակ ընտանիքն արդեն մեկ ամիս է, ինչ ապրում է առանց ջրի ու գազի: «Իմ երազած Երեւանը սա չի եղել, ու իրենք արտագաղթողների թիվն են ավելացնում: Թվով 7 հոգի պոտենցիալ արտագաղթող ունեն: Մի ամիս ա` ես բարձրաձայնում եմ, որ իմ էրեխեքը ջուր չունեն, հաշմանդամ ծնողներ ունեմ, քաղաքապետարանից չեն գալիս, տեղում ծանոթանան խնդրին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է նույն շենքի բնակիչ Արման Խաչատրյանը: ավելին


Եթե Ռուսաստանում ընդունվի այդ օրինագիծը, Հայաստանում 1 տարի հետո էլ մարդ չի մնա

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կառավարությունը Պետական դումա է ներկայացրել մի նոր օրինագիծ, որ քաղաքացիություն ստանալու նոր կանոններ է նախատեսում ռուսալեզու քաղաքացիների համար: Այսպիսով՝ այս նոր օրինագծի համաձայն՝ խորհրդային նախկին հանրապետությունների այն բնակիչները, ովքեր տիրապետում են ռուսաց լեզվին, քաղաքացիություն կարող են ստանալ երեք ամսում, եթե մշտական բնակություն հաստատեն Ռուսաստանում և հրաժարվեն իրենց քաղաքացիությունից: Ըստ օրինագծի՝ այս ամենի համար բավարար կլինի ընդամենը հանձնել ռուսաց լեզվի քննություն: ավելին


Հայաստանից արտագաղթի պատճառների վերաբերյալ թողարկում Տորոնտոյի Նոր Հայ Հորիզոն հեռուստատեսության եթերում

Տորոնտոյի Նոր Հայ Հորիզոն հեռուստատեսությունն անդրադարձել է 2014թ. փետրվարի 5-ին Տորոնտոյում տեղի ունեցած՝ Հայաստանից արտագաղթի պատճառների վերաբերյալ համաժողովին: Այս թողարկումը Նոր Հայ Հորիզոն հեռուստատեսության եթերում ցուցադրվել է 2014թ. մարտի 8-ի ծրագրում: ավելին


Համայնքապետերը, որ լքել են Հայաստանը

Սույն թվականի փետրվարի 18-ին www.hraparak.am կայքը հրապարել է «հունից դուրս եկեք, խնդրում ենք» վերնագրով, հոդված, որտեղ նշվում է, որ 2013թ. ընթացքում հայաստանի տարբեր գյուղական համայնքների ղեկավարներ արտագաղթել են հայաստանից, իսկ այժմ Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանն է ցանկանում արտագաղթել: ավելին


Հայաստանից արտագաղթի պատճառների վերաբերյալ հարցազրույց Ֆրանսիայում տպագրվող հայկական Նոր Յառաջ թերթի հետ

2014թ. փետրվարի 22-ին Ֆրանսիայում տպագրվող Նոր Յառաջ թերթը զրուցել է «Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» զեկույցը հեղինակած հետազոտական խմբի ներկայացուցիչների հետ (Կամո Մայիլյան և Ելենա Մուրադյան): Խմբի անդամները թերթի հետ զրուցել են Փարիզում՝ սփյուռքի հետ հանդիպումների շարքով շրջագայության ժամանակ, որի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվել Բեյրությում, Փարիզում, Տորոնտոյում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում: ավելին


Երկրից արտագաղթողները ՀՀ իշխանություններին ուղերձ են հղում օդանավակայանից

GalaTV

Չնայած ՌԴ միգրացիոն օրենքներում կատարված վերջին փոփոխություններին, Հայաստանից ՌԴ արտագնա աշխատանքի կամ մշտական բնակության մեկնող հայերի թիվը հիմա էլ քիչ չէ: Փորձում են օգտագործել բոլոր հնարավոր տարբերակները, լուծել փաստաթղթային խնդիրներն ու մեկնել երկրից: Իսկ ՌԴ-ում գրանցում ունեցող որոշ քաղաքացիներ փորձում են կարգավորել իրենց ընտանիքի անդամների տեղափոխությունը: Հայաստանում նորմալ ապրելու հեռանկարներ չեն տեսնում, աշխատանք չկա, սոցիալական պայմանները գնալով առավել մտահոգիչ են դառնում: Միակ կապող բանը հայրենիքին կարոտն է: «Իհարկե դժվար է ընտանիքից կտրված, թողնել գնալ, որ հացի փող աշխատես, բայց ինչ արած, այլ ելք թողե՞լ են, չկա ուրիշ տարբերակ: Երեխեքս սոված են, սոված, ես իրանց կողքերը սոված նստելու փոխարեն կերթամ իմ քանիմ կոպեկս կաշխատիմ գուկամ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներից մեկը: ավելին