ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Ժողովրդագրական ճգնաժամը

Պաշտոնական վիճակագրության համաձայն` բնակչության թվաքանակը չի աճել վերջին 10 տարիների ընթացքում ծնելիության ցածր և արտագաղթի բարձր մակարդակների պատճառով:

«Ուղեղների արտահոսքը» և վերջին տարիների`ընտանեկան արտագաղթի միտումը սպառնալիք են երկրի ժողովրդագրական պատկերի համար: Վերջին տասնամյակների ընթացքում մարդիկ լքում էին Հայաստանը` այլ երկրներում աշխատելու և, չնչին գումարներ վաստակելով, տուն վերադառնալու նպատակով: Չնայած շատ հաճախ նրանք հաստատվում էին ընդունող երկրներում և հետագայում այնտեղ տեղափոխում նաև իրենց ընտանիքները, այդ միտումը լայն տարածում չուներ: Վերջին տարիներին, սակայն, մարդիկ սկսել են արտագաղթել ընտանիքներով:

Մեր կողմից իրականացված հետազոտության արդյունքների համաձայն, աշխատավարձերի աճի հետ զուգահեռ աճում է նաև հայերի՝ արտագաղթելու ցանկությունը: Հարցվածների 34 տոկոսը արտագաղթելու ցանկություն են հայտնել:

2009թ. Ռուսաստանի Դաշնությունը ՀՀ-ում ներկայացրեց «Հայրենակիցներ» ծրագիրը, որի նպատակը Ռուսաստանի հյուսիս ներգաղթողների թվաքանակը մեծացնելն էր: Ծրագիրն առաջարկում էր դրամաշնորհներ, աշխատանք և արտոնություններ սեփականության ձեռքբերման գործարքներում, ինչպես նաև ռուսաստանյան քաղաքացիություն ստանալու հեռանկար: ՀՀ միգրացիոն պետական ծառայության տվյալների համաձայն` վերջին չորս տարվա ընթացքում 26 000 հայաստանցի է դիմել այդ ծրագրին: Նրանցից 1 500-ը հրաժարվել է հայաստանյան քաղաքացիությունից և մեկնել Ռուսաստան: Դիմողների ճնշող մեծամասնությունը մտադիր էր մեկնել ընտանիքներով, և նրանց մեծ մասը որակավորված երիտասարդներ էին (ինչը ծրագրի պահանջներից մեկն էր):

Այդ ծրագրով արտագաղթելու պահանջարկն այնքան մեծ էր, որ Հայաստանի կառավարությունը կոչ արեց Ռուսաստանի կառավարությանը փակել ծրագրի հայաստանյան գրասենյակը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ «այն ծրագիրը, որը խրախուսում է արտագաղթը, անընդունելի է Հայաստանի համար»:2 2013թ.-ին ծրագրի իրականացումը Հայաստանում կասեցվել է: «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան ծառայությունը հաղորդեց, որ «ներգաղթի ծրագրի համաձայնագրի ժամկետըՀայաստանում լրացել է ապրիլի 1-ին, և համաձայնագիրը չի վերաստորագրվել»:

Արտագաղթի միտումների կտրուկ աճն անհանգստացնում է ոչ միայն Հայաստանի կառավարությանը, այլ նաև միջազգային կազմակերպություններին: Օրինակ, 2013թ. ԵՄ պատվիրակությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ն Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման նախարարությունների հետ համատեղ մեկնարկ տվեցին եռամյա նախագծի, որն ուղղված էր մեղմելու աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքներն ընտանիքների և համայնքների համար:


Բեռնել ամբողջկական զեկույցը այստեղ