ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Պատճառներն ու լուծումները

Հայաստանում առողջապահության, կրթության և հասարակական ծառայությունների վրա կատարած ծախսերի մակարդակը աշխարհում ամենացածրերից է (ՀՆԱ-ի համեմատությամբ): Ապրանքների ներմուծման և այլ տնտեսական հարաբերություններում մենաշնորհների և օլիգարխիկ վերահսկողության մեծ դերը սահմանափակում են աճի և արտադրության հնարավորությունները, ինչն իր հերթին հանգեցնում է գների աճին և մանր բիզնեսների հնարավորությունների սահմանափակմանը: Հայաստանի բնակչության շուրջ մեկ երրորդը աղքատ է:

Ըստ կատարված ուսումնասիրության արդյունքների, հարցվածների շուրջ մեկ երրորդը նախատեսում են լքել երկիրը հաջորդ երկու տարվա ընթացքում: Հարցումների ժամանակ զբաղվածություն ունեցող հարցվածների մեծ մասն այլ երկրներ մեկնելու հնարավորություն են որոնում՝ ավելի բարձր վարձատրվող և իրենց մասնագիտական ունակությունները լիարժեքորեն օգտագործելու հնարավորություն տվող հեռանկարների համար: Երկիրը լքելու ցանկությունը հիմնականում պայմանավորված է երկարաժամկետ նպատակներով, որոնց հասնելու համար մարդիկ որոնում են արտագաղթելու և այլ երկրներում (ավելի հաճախ Ռուսաստանում, ԵԽ երկրներում և ԱՄՆ-ում) հիմնական բնակութուն հաստատելու հնարավորություններ:

Մարդկանց արտագաղթելու ցանկության և ընկալումների հիմքում ընկած են Հայաստանի տնտեսական, քաղաքական և սոցիալական իրավիճակին վերաբերող ավելի խորքային համակարգային խնդիրներ: Նման նախադրյալների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ավելի պարզ պատկերացում կազմելու այն նախադրյալների վերաբերյալ, որոնք մարդկանց ստիպում են արտագաղթելու որոշում կայացնել՝ սեփական երկրում իրենց ընտանիքների և երեխաների ապագան կառուցելու փոխարեն:

Տնտեսության և բիզնես մթնոլորտին վերաբերող խնդիրներից են.

Օրենքի իշխանության հետ կապված խնդիրները հիմնականում վերաբերում են ներկայիս դատական և իրավապաշտպան համակարգում օրենքների կիրարկմանը: Քրեական նախաքննության փուլերը շատ խոցելի են կոռուպցիայի և ոստիկանության կողմից չարաշահումների տեսանկյունից, իսկ իրավաբանների դերը պաշտպանության գործընթացում սահմանափակված է:

Հայաստանի կառավարման համակարգը միջազգային դիտորդների կողմից թույլ է գնահատվում: Կառավարման գործընթացում հասարակության մասնակցությունը սահմանափակված է ընտրություններով, իսկ որոշումների կայացման գործընթացը թափանցիկ չէ և չի ապահովում հասարակության լայն շերտերի մասնակցությունը:  Անկախ կազմակերպված հասարակական խմբերը դեռևս բավարար չափով զարգացած չեն և հաճախ արդյունավետ գործունեություն չեն կարողանում իրականացնել: Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է մասնատված մնալ՝ առանց միասնական կազմակերպված գործելաոճի:

Հայաստանի կառավարության կողմից հիմնախնդիրների վերացման՝ վերից վար` ուղղահայաց գործողութունները կարող են երկարաժամկետ արդյունավետություն ապահովել միայն այն դեպքում, երբ բոլոր մակարդակներում գործեն հորիզոնական վերահսկման արդյունավետ ինստիտուտներ:

Զեկույցում ուսումնասիրության են ենթարկվել հետևյալ ոլորտները.


Բեռնել ամբողջկական զեկույցը այստեղ