ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Ծանուցում

Հայաստանից արտագաղթի ծավալներն աննախադեպ չափերի են հասել: Գելլափ կազմակերպության վերջին ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանի բնակչության 40 տոկոսի մոտ առկա է արտագաղթելու ցանկություն: Այս ցուցանիշն ամենաբարձրն է նախկին Խորհրդային Միության այն մեկ տասնյակից ավելի երկրների շարքում, որոնցում կատարվել է տվյալ ուսումնասիրությունը: Այս միտումը Հայաստանի համար լուրջ սպառնալիք է պարունակում: «Ուղեղների արտահոսքը» զրկում է երկիրն այն մտավոր կարողությունից, որը կարող էր օգտագործվել գիտելիքահենք արտադրանքի ստեղծման և արտահանման, ինչպես նաև տնտեսական աճի խթանման համար: Վերջին շրջանում զգացվում է ընտանիքներով արտագաթելու միտման աճ, ինչպես նաև ծնելիության մակարդակի անկում և բնակչության ծերացման միտում, ինչը Հայաստանի ժողովրդագրական հեռանկարը վտանգի առաջ է կանգնեցնում:

Հասկանալով այս մտահոգությունները, ինչպես նաև բնակչության թվի անկման կասեցման հրատապ անհրաժեշտությունը, Գոլոլեան Հիմնադրամը (Տորոնտո, Կանադա) դիմել է Մարդկային Զարգացման Միջազգային Կենտրոնին (Երևան)՝ Հայաստանից արտագաղթի բուն խորքային պատճառները բացահայտելու նպատակով ծրագիր հայտարարելու նախաձեռնությամբ: Հետազոտություն իրականացնելու նպատակով Հայաստանից ընտրվել են չորս հետազոտական խմբեր. Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի հետազոտական խումբը, Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի հետազոտական խումբը, Հրայր Մարուխյան Հիմնադրամը և մի խումբ անկախ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են Շահումյանի և Քաշաթաղի շրջանների վերաբնակեցման փորձը: Հետազոտության արդյունքները ներկայացնող զեկույցը հրապարակվել է հոկտեմբերի 8-ին՝ Երևանում:

Սույն զեկույցում ներկայացվում է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը՝ ներկայիս միտումների դրդապատճառները բացահայտելու և ժողովրդագրական ճգնաժամի հետագա միտումները կանխելու նպատակով: Հետազոտությունն իրականացնող խմբերն ուսումնասիրել են վիճակագրական տվյալներ, այլ հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև` ֆոկուս խմբերի քննարկումների և հարցումների արդյունքներ: Հետազոտական խմբերի կողմից նաև ուսումնասիրվել են հեռավոր շրջանների վերաբնակեցման և սփյուռքից բնակչության ներհոսքի ապահովման հաջողված օրինակներ: Նման բազմակողմանի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս հանդես գալու առաջարկություններով, որոնց օգնությամբ Հայաստանի կառավարությունը և այլ շահառուները կարող են կանգնեցնել Հայաստանում բնակչության նվազման միտումը:

Հայաստանի բնակչության թվի անկման միտումները բացահայտող հետազոտական զեկույցում ուսումնասիրվել են հետևյալ ոլորտները.


Բեռնել ամբողջկական զեկույցը այստեղ