ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

«Հայաստանի բնակչության թվի անկումը» զեկույցի հրապարակումը

2013թ. Հոկտեմբերի 8-ին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից Երևանում կազմակերպված համաժողովի ժամանակ Գոլոլեան Հիմնադրամը և իրականացնող խումբը ներկայացրեցին «Հայաստանի բնակչության թվի անկումը» զեկույցը:

«Ժողովրդագրական մարտահրավերները ՀՀ-ում» խորագրով համաժողովը հյուրընկալել էր ՀՀ կառավարության, քաղաքացիական ոլորտի և միջազգային կազմակերպությունների շուրջ 80 մասնակիցների: Համաժողովի ժամանակ ներկայացված զեկույցների թեմաների շարքում էին միջազգային աշխատանքային միգրացիայի ազդեցությունը Հայաստանի հեռավոր շրջանների վրա, Հայաստանում ցածր ծնելիության մակարդակը, բնակչության թվի կրճատումը և արտագաղթը:

«Հայաստանի բնակչության թվի անկումը» հետազոտությունը հովանավորվել է Գոլոլեան Հիմնադրամի (Տորոնտո, Կանադա) կողմից, և իրականացվել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի, Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի հետազոտական խմբերի, Հրայր Մարուխյան հիմնադրամի և Հայաստանից մի խումբ հետազոտողների կողմից:

Հետազոտական խումբը ներկայացրեց ուսումնասիրությունների արդյունքները՝ ըստ հետևյալ ոլորտների.

Զեկույցը ներկայացնելիս հետազոտական խումբը հայտարարեց Հայաստանի ժողովրդագրական հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումների մեկնարկը և հրավիրեց այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային կայքի միջոցով մասնակցել քննարկումներին (www.depop.am).