ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

2014թ. hանդիպումներ սփյուռքի հետ

2014թ. սկզբին «Հայաստանի բնակչության թվի անկումը» զեկույցը հեղինակած հետազոտական խմբի ներկայացուցիչները պատրաստվում են այցելել սփյուռքի օջախներ և հանդես գալ հետազոտության արդյունքների վերաբերյալ հրապարակախոսությամբ: Հրապարակախոսության միջոցառումների կազմակերպման համար հանդիպումների վայրը ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր քաղաքում (Բեյրութ, Փարիզ, Տորոնտո, Նյու Յորք և Լոս Անջելես) տրամադրվելու է Հայկական Ընդհանուր Բարեգործական Միության կողմից: ավելին


Արտագաղթի պատճառների վերաբերյալ քննարկում Երևանի Ռոտարի Ակումբում

2

2013թ. նոյեմբերի 13-ին «Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» զեկույցը հեղինակած խմբի մասնակիցները Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանից հանդիպեցին Երևանի Ռոտարի ակումբի անդամների հետ և ներկայացրեցին հետազոտության արդյունքները: Միջոցառման մասնակիցների շարքում էին ՀՀ կառավարության, բիզնես ոլորտի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ավելին


«Հայաստանի բնակչության թվի անկումը» զեկույցի հրապարակումը

DSC_0054

2013թ. Հոկտեմբերի 8-ին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից Երևանում կազմակերպված համաժողովի ժամանակ Գոլոլեան Հիմնադրամը և իրականացնող խումբը ներկայացրեցին «Հայաստանի բնակչության թվի անկումը» զեկույցը: «Ժողովրդագրական մարտահրավերները ՀՀ-ում» խորագրով համաժողովը հյուրընկալել էր ՀՀ կառավարության, քաղաքացիական ոլորտի և միջազգային կազմակերպությունների շուրջ 80 մասնակիցների: Համաժողովի ժամանակ ներկայացված զեկույցների թեմաների շարքում էին միջազգային աշխատանքային միգրացիայի ազդեցությունը Հայաստանի հեռավոր շրջանների վրա, Հայաստանում ցածր ծնելիության մակարդակը, բնակչության թվի կրճատումը և արտագաղթը: ավելին