ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԾՐԱԳՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐԻ՝ ՎԱՀԱՆ ԳՈԼՈԼԵԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Vahan-Kololian

Հայաստանի բնակչության նվազումը խիստ լուրջ խնդիր է: Ցեղասպանությունից և բոլշևիկյան հեղափոխությունից ի վեր` 70 տարուց ավելի, համայն հայության պայքարն ընթացել է «Մի օր մենք կունենանք ազատ, անկախ Հայաստան» կարգախոսով: Երբ Հայաստանը 1991 թվականին անկախություն նվաճեց, երկրի բնակչությունը շուրջ 4 միլիոն էր: Այսօր այն 3 միլիոնից պակաս է: Ազատ, անկախ Հայաստան ունեցանք, սակայն այսօր ականատեսն ենք, թե ինչպես են հայերն աննախադեպ արտագաղթի արդյունքում սփռվում աշխարհով մեկ: Մարդկանց զանգվածային արտահոսքը հանգեցրել է ճգնաժամային իրավիճակի: Այն կարող է սպառնալ երկրի գոյությանը: Հայաստանի թշնամիները չարախնդությամբ են այս ամենին հետևում: Նրանք շարունակում են շրջափակումը և գոհունակությամբ հետևում, թե ինչպես է Հայաստանը դատարկվում: ավելին