ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հովանավորներ

Գոլոլեան Հիմնադրամ

«Գոլոլեան Հիմնադրամը» ստեղծվել է Գոլոլեանների ընտանիքի կողմից՝ Կանադայի Տորոնտո քաղաքում: Հիմնադրամի նախագահ Վահան Գոլոլեանը 2012թ-ին հանդես է եկել Հայաստանում արտագաղթի պատճառները և ժողովրդագրական իրավիճակն ուսումնասիրող հետազոտական ծրագիր իրականացնելու նախաձեռնությամբ: Հետազոտություն իրականացնելու նպատակով հիմնադրամը և Երևանում գործող Մարդկային Զարգացման Միջազգային Կենտրոնը (www.ichd.org) ընտրել են չորս հետազոտական խումբ: Վահան Գոլոլեանը կանադահայ գործարար է: Հետազոտական աշխատանքի ֆինանսավորումը և այլ հարակից ծախսերը հովանավորել է «Գոլոլեան Հիմնադրամը»: Հետազոտողներն ամբողջ հետազոտությունն իրականացրել են լիարժեք անկախ պայմաններում: