ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԱՆԿՈՒՄԸ /ՃԳՆԱԺԱՄԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ/



ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

2014թ. hանդիպումներ սփյուռքի հետ Բեյրութում, Փարիզում, Տորոնտոյում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում.

Բեյրութ
Հունվարի 30-ը, 2014թ.,
ժ. 20:00 ՀԲԸՄ
Դեմիրջյան Կենտրոն
Նաքքաշ Մայրուղի,
402 Անթիլիաս

Փարիզ
Փետրվարի 3-ը, 2014թ.,
ժ. 20:00 ՀԲԸՄ Ալեքս
Մանուկյան Կենտրոն
118 Կուղսել փողոց
(Rue de Courcelles)

Տորոնտո
Փետրվարի 5-ը, 2014թ.,
ժ. 19:30 ՀԲԸՄ
Ալեքս Մանուկյան
Մշակութային Կենտրոն
930 Պրոգրես Ավենյու

Նյու Յորք
Փետրվարի 6-ը, 2014թ.,
ժ. 19:00 ՀԲԸՄ
Կենտրոնական Գրասենյակ 55
Արևելյան 59րդ փողոց

Լոս Անջելես
Փետրվարի 11-ը, 2014թ.,
ժ. 19:30 Գլենդելի Կենտրոնական
Գրադարան 222 Հարվարդ
փողոց, Արևելյան հատված

Ավելին

Գոլոլեան Հիմնադրամի կողմից ֆինանսավորված հետազոտական աշխատանքը տևել է շուրջ 12 ամիս, որի արդյունքներն առաջին անգամ ներկայացվել են 2013թ. հոկտեմբերին` ՄԱԿ-ի Բնակչության Ֆոնդի Կողմից Երևանում կազմակերպված՝ ժողովրդագրությանը վերաբերվող համաժողովի ժամանակ: Հետազոտական խմբի հանդիպումների շարքը սփյուռքի հետ կազմակերպվում է Գոլոլեան Հիմնադրամի և Հայկական Ընդհանուր Բարեգործական Միության կողմից:

Ծրագրի նկարագրությունը. Հայաստանի ժողովրդագրական հիմնախնդիրներով զբաղվող սույն ծրագիրը կանադահայ Վահան Գոլոլեանի նախաձեռնությունն է: Երևանում գործող «Մարդկային Զարգացման Միջազգային Կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ ընտրվել են հայաստանյան երկու համալսարաններ և երկու հետազոտական խմբեր՝ Հայաստանից արտագաղթի բարձր մակարդակի հիմքում ընկած պատճառներն ուսումնասիրող հետազոտություն իրականցնելու նպատակով:

Հետազոտության հաշվետվությունը. Շուրջ մեկ տարի տևած հետազոտության արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը հրապարակվել է 2013թ. հոկտեմբերին: Հաշվետվությունն առաջին անգամ ներկայացվել է 2013թ. հոկտեմբերի 8-ին Երևանում անցկացված՝ Միջազգային Ազգերի Կազմակերպության Բնակչության Ֆոնդի համաժողովի ժամանակ: Ստորև ներկայացված է զեկույցի հակիրճ նկարագրությունը: Զեկույցի ամբողջական տարբերակը բեռնելու համար սեղմե՛ք ասյտեղ:

Ծանուցում

արտագաղթ2

Հայաստանից արտագաղթի ծավալներն աննախադեպ չափերի են հասել: Այս միտումը Հայաստանի համար լուրջ սպառնալիք է պարունակում և Հայաստանի ժողովրդագրական հեռանկարը վտանգի առաջ է կանգնեցնում: Հասկանալով այս մտահոգությունները, Հայաստանից մի խումբ հետազոտողներ արտագաղթի խորքային պատճառները բացահայտելու նպատակով բազմակողմանի հետազոտական ծրագիր են իրականացրել: Հետազոտության արդյունքում զեկույց է հրապարակվել, որում մանրամասն ներկայացվում են արտագաղթը խթանող հանգամանքները և տարբեր ոլորտներում առկա թերությունները: ավելին


Օրենքի իշխանության պակասը

law_judiciary_bb

Օրենքի իշխանությունը ցանկացած հասարակության բարեկեցիկ կյանքի և ապահովության հիմնական պայմաններից մեկն է: Ճիշտ է, Հայաստանի պես զարգացող երկրներում կարող են օրենսդրական բացեր լինել, սակայն իրական խնդիրը ոչ թե օրենքին է վերաբերում, այլ դրա կիրառմանը: Հայաստանում հասարակությանն անհանգստացնող հիմնական խնդիրներից է կոռուպցիան, օրենքի անհամաչափ կիրարկումը և օրենքով ոչ հավասար պաշտպանվածությունը: Ըստ մի շարք գնահատականների, երկրի դատական համակարգում և օրենսդիր մարմնում առկա են ինստիտուցիոնալ թերություններ: Օրենքի իշխանության հետ կապված խնդիրները հիմնականում վերաբերում են ներկայիս դատական և իրավապաշտպան համակարգում օրենքների կիրարկմանը: ավելին


Ժողովրդագրական ճգնաժամը

migration_armenia

Պաշտոնական վիճակագրության համաձայն` բնակչության թվաքանակը չի աճել վերջին 10 տարիների ընթացքում ծնելիության ցածր և արտագաղթի բարձր մակարդակների պատճառով: «Ուղեղների արտահոսքը» և վերջին տարիների` ընտանեկան արտագաղթի միտումը սպառնալիք են երկրի ժողովրդագրական պատկերի համար: Մեր կողմից իրականացված հետազոտության արդյունքների համաձայն, աշխատավարձերի աճի հետ զուգահեռ աճում է նաև հայերի՝ արտագաղթելու ցանկությունը: Հարցվածների 34 տոկոսը արտագաղթելու ցանկություն են հայտնել: ավելին


Պայքար կոռուպցիայի դեմ

corruption

Հայաստանում կոռուպցիան տարածված է կառավարման տարբեր մակարդակներում, ուստի կառավարման և տնտեսական հարաբերությունների վերահսկման գործում մեծ դեր է կատարում: Չնայած կոռուպցիայի դեմ պայքարում որոշ նախաձեռնություններին, Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականությունը բավարար կամ արդյունավետ չէ: Հայաստանի պետական կառավարման համակարգի և բիզնեսների միջև առկա ամուր կապը կառավարությանը թույլ չի տալիս անկախ լինել: Օրենքով կառավարության պաշտոնյաներին թույլ չի տրվում ներգրավվել բիզնես գործունեության մեջ, սակայն իրական կյանքում նրանք հաճախ գործարար շահեր ունեն: Շատ ԱԺ պատգամավորներ և պետական պաշտոնյաներ սեփական ընկերություններ ունեն և բիզնես գործունեությամբ են զբաղվում: ավելին


Պատճառներն ու լուծումները

Reasons-solution final

Մարդկանց՝ արտագաղթելու անհատական որոշումների հիմքում ընկած են երկրի ներկայիս տնտեսական, քաղաքական և սոցիալական իրավիճակին առնչվող համակարգային խնդիրները: Այս բաժնում խորն անդրադարձ է կատարվում համակարգային խնդիրների էությանը՝ նպատակ ունենալով ավելի հանգամանալից ուսումնասիրել մարդկանց որոշումների հիմքում ընկած դրդապատճառները և գտնել լուծումներ, որպեսզի հայերն իրենց ներդրումն ունենան և իրենց ընտանիքների ապագան կառուցեն իրենց իսկ երկրում: ավելին


Օրինակներ Հայաստանի համար

POP_Isreal

Ներգաղթի միջոցով Իսրայելի զարգացման փորձի ուսումնասիրությունը կարող է բացահայտել Հայաստանում համապատասխան փորձի կիրառման հնարավորությունները: Չնայած երկու երկրների միջև առկա տարբերություններին, կան նաև բազմաթիվ նմանություններ, որոնց վերլուծությունը կարող է Հայաստանի համար լուծումներ պարունակել: Այդ իսկ պատճառով Իսրայելի փորձի հետ համեմատությունները կարող են Հայաստանի համար օրինակ ծառայել՝ հայրենադարձության միջոցով երկրի զարգացումը խրախուսելու ճանապարհին: ավելին


Վերաբնակեցման խնդիրը

Repopulation

Արտագաղթի կանխարգելման և հայրենադարձության քաղաքականություն իրականացնելուց բացի Հայաստանը պետք է փորձի բնակեցնել տնտեսապես աղքատ և արտագաղթից առավել տուժած հեռավոր շրջանները: Վերաբնակեցման հաջողված օրինակների ուսումնասիրությունը կարող է բացահայտել նմանատիպ գործընթացների արդյունավետ գործիքները, ինչպես նաև հետագայում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռավոր շրջաններում վերաբնակեցման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Հետազոտական խումբն ուսումնասիրել է Քաշաթաղի և Շահումյանի շրջանների վերաբնակեցման փորձը: ՈՒսումնասիրությունը թույլ է տալիս բացահայտել վերաբնակեցման գործընթացի թույլ և ուժեղ կողմերը, ինչպես նաև առաջարկություններ մշակել հետագայում նմանատիպ ծրագրեր իրագործելու նպատակով: ավելին


Հայրենադարձությունը

Refugees

Այս բաժնում ուսումնասիրվում և վերլուծվում են Հայաստանի կառավարության, մասնավորապես` Սփյուռքի նախարարության կողմից գործադրվող և հայրենադարձությունը խթանող ծրագրերը։ Ուսումնասիրությունն անդրադառնոււմ է ոչ միայն պետական քաղաքականությանն ու հանրային քննարկում-մոտեցումներին, այլ նաև ներկայացնում է հայրենադարձների փորձառությունն ու տեսակետները` հիմնված հարցումների և ֆոկուս խմբերի ուսումնասիրությունների վրա: Սույն վերլուծությունը բացահայտում է այն հանգամանքները, որոնք կարող են դեպի Հայաստան ներգաղթը գրավիչ դարձնել: ավելին